Վրացական ավիաընկերությունը հունիսի 29–ից կվերսկսի թռիչքները Թբիլիսիի և Երևանի միջև
25.06.2015,
17:12
Վրացական Airzena — Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29–ից կսկսի իրականացնել Թբիլիսի–Երևան–Թբիլիսի կանոնավոր չվերթները, ավիաընկերությանը համապատասխան թույլտվություն արդեն տրվել է, «Նովոստի–Գրուզիա» գործակալությանը հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Վրացական Airzena — Georgian Airways ավիաընկերությունը հունիսի 29–ից կսկսի իրականացնել Թբիլիսի–Երևան–Թբիլիսի կանոնավոր չվերթները, ավիաընկերությանը համապատասխան թույլտվություն արդեն տրվել է, «Նովոստի–Գրուզիա» գործակալությանը հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Թռիչքները կիրականցվեն շաբաթական չորս անգամ, տոմսի արժեքը` 55 եվրոյից սկսած։
Վրաստանի և Հայաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցությունը դադարել էր 2011թ.–ին։ «Արմավիա» ավիաընկերոփւթյունը, որն այդ պահին կանոնավոր չվերթներ էր իրականացնում քաղաքների միջև, բացատրել է իր որոշումը ձմեռային ամիսներին այդ երթուղու ցածր շահութաբերությամբ։
Airzena ավիաընկերությունը ստեղծվել է 1993թ.–ի սեպտեմբերին։ Ի սկզբանե, Airzena–ն չարթերային թռիչքներ է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ, Իտալիա, Չինաստան, Եգիպտոս, Հնդկաստան, Սիրիա, ինչպես նաև կանոնավոր չվերթներ` Ավստրիա (Վիեննա)։ 1999թ.–ին Airzena–ն դարձել է Վրաստանի ազգային ավիափոխադրողը։
2004թ.–ի օգոստոսին Airzena վերանվանվել է Georgian Airways, սակայն «Airzena» անունը մինչև հիմա լայնորեն կիրառվում է` որպես կարճ ֆիրմային նշան։
Georgian Airways ավիաընկերությունն ունի միջին մագիստրալային Boeing 737 և CRJ ինքնաթիռներ։ Այսօրվա դրությամբ ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում դեպի 14 քաղաքներ։-0-