Հայաստանն արդյունաբերական արտադրության աճի ցուցանիշով երրորդն է ԱՊՀ երկրների ցանկում
07.11.2013,
15:03
ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում 2013թ.–ի ինը ամիսներին արդյունաբերական արտադրության աճի 7 տոկոսանոց ցուցանիշով, տեղեկացվում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցնում 2013թ.–ի ինը ամիսներին արդյունաբերական արտադրության աճի 7 տոկոսանոց ցուցանիշով, տեղեկացվում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Այս ցուցանիշով առաջատար երկիր է Ղրղըզստանը` 24,5 տոկոս ցուցանիշով։ Արդյունաբերական արտադրության աճ է գրանցվել նաև Ուզբեկստանում` 9,4 տոկոս, Մոլդովայում` 6,3 տոկոս, Տաջիկստանում` 4,1 տոկոս, Ղազախստանում` 2,1 տոկոս և Ադրբեջանում` 0,9 տոկոս, Ռուսաստանում` 0,1 տոկոս։ Թուրքմենստանի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել։
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրության անկում է գրանցվել Ուկրաինայում` 5,2 տոկոս և Բելառուսում` 4,6 տոկոս։
ԱՊՀ երկրներում արդյունաբերական արտադրությունն ընդհանուր առմամբ 2013թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0,1 տոկոսով։ –0–