Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Հայկական ԱԷԿ–ի արդիականացումն ավելի շահավետ է, քան նոր ատոմակայանի կառուցումը. փորձագետ

19.12.2013, 13:04
Հայկական ԱԷԿ–ի արդիականացումն ավելի շահավետ է, քան նոր ատոմակայանի կառուցումը, կարծում է «Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սևակ Սարուխանյանը։
Հայկական ԱԷԿ–ի արդիականացումն ավելի շահավետ է, քան նոր ատոմակայանի կառուցումը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ԱԷԿ–ի արդիականացումն ավելի շահավետ է, քան նոր ատոմակայանի կառուցումը, կարծում է «Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սևակ Սարուխանյանը։

«Եթե Հայաստանում նոր ատոմակայան կառուցվի և գործարկվի, հանրապետությունը կբախվի մի շարք խնդիրների ` կապված արտադրվող էլեկտրաէներգիայի ավելցուկի հետ»,– հինգշաբթի «Անվտանգությունը և համագործակցությունը Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի ընթացքում ասաց Սարուխանյանը։

«Նոր ԱԷԿ–ի նախատեսված հզորությունը 1000 մեգավատտ է, որը հավասար է Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման տարեկան ծավալին։ Եթե այդ կայանը կառուցվի, ապա էներգետիկայի բոլոր մյուս ոլորտները պարզապես կվերանան»,–ասաց նա։

Ինչպես նշեց Սարուխանյանը, այլընտրանքային տարբերակը էլեկտրաէներգիայի ավելցուկների արտահանումն է։

«Փակ սահմանի պատճառով մենք արտահանման խնդիրներ ունենք Թուրքիայի, Ադրբեջանի հետ, իսկ Վրաստանն ինքն է էլեկտրաէներգիայի արտահանողը»,– ավելացրեց նա։

Ըստ Սարուխանյանի, Մեծամորի ԱԷԿ–ի արդիականացման հեռանկարը Հայաստանի համար ավելի շահավետ է, քան նորի կառուցումը։

«ԱԷԿ–ի շահագործման ժամկետը պետք է երկարաձգվի խորը արդիականացման ճանապարհով։ Արդիականացման արժեքը տատանվում է 200–300 մլն դոլարի սահմաններում»,– տեղեկացրեց նա։

ՀՀ իշխանությունները պատրաստվում են փաստացիորեն նոր կայան կառուցել գործող կայանի տեղում։

Առայժմ խոսքը 1000 ՄՎտ հզորության մեկ էներգաբլոկի կառուցման մասին է։ Գոսատոմնադզորի տվյալներով, Հայկական ԱԷԿ–ի նոր բլոկի կառուցումը Հայաստանում կկազմի մոտ 5 մլրդ դոլար։ 2012 թվականի փետրվարին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել էր, որ էներգաբլոկը ծրագրվում է կառուցել 2019-2020 թվականներին։

Ներկայում գործող Հայկական ԱԷԿ-ը (ՀԱԷԿ) տեղակայված է Մեծամոր քաղաքի մերձակայքում (Երևանից մոտավորապես 20-30 կմ դեպի հարավ): Կայանը շահագործման են հանձնել 1976թ.-ին, ներկա պահին գործում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը: –0