Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

ՀՀ կառավարությունը նախատեսում է ավելացնել ջրի բացթողումը Սևանա լճից

30.01.2014, 19:28
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Սևանի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների կատարումը, որոնց համաձայն` մինչև 2019 թ.–ը ոռոգման նպատակներով կավելացվեն Սևանա լճից ջրի բացթողումները։
ՀՀ կառավարությունը նախատեսում է ավելացնել ջրի բացթողումը Սևանա լճից
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանության է արժանացրել «Սևանի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների կատարումը, որոնց համաձայն` մինչև 2019 թ.–ը ոռոգման նպատակներով կավելացվեն Սևանա լճից ջրի բացթողումները։

Ինչպես նշել է Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը, լճից առավելագույն բացթողումը նախատեսվում է ավելացնել` ներկա 170 մլն խորանարդ մետրից հասցնելով տարեկան 240 մլն խորանարդ մետրի։

«Ամեն տարվա շեմը կսահմանվի` կախված Արարատյան դաշտավայրի ոռոգման համակարգում ջրի պաշարներից», – ասաց նա։

Նրա խոսքերով` 2019 թ.–ին նախատեսվում է կառուցել մի շարք ջրամբարներ, որոնք կլուծեն ոռոգման ջրի խնդիրը, և Սևանից բացթողումների ավելացման անհրաժեշտություն այլևս չի լինի։–0–