Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում կանանց ձեռնարկատիրության զարգացման համար նախատեսված իրավական դաշտ կա, սակայն չկան հավասար հնարավորություններ. փոխխոսնակ

05.12.2013, 13:10
Հայաստանում կանանց ձեռնարկատիրության զարգացման համար նախատեսված իրավական դաշտ կա, սակայն բացակայում են հավասար հնարավորությունները, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Հայաստանում կանանց ձեռնարկատիրության զարգացման համար նախատեսված իրավական դաշտ կա, սակայն չկան հավասար հնարավորություններ. փոխխոսնակ
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կանանց ձեռնարկատիրության զարգացման համար նախատեսված իրավական դաշտ կա, սակայն բացակայում են հավասար հնարավորությունները, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։

«Հայաստանը պետք է դառնա այնպիսի երկիր, որտեղ առկա հավասար օրենսդրական իրավունքները կկարողանան դառնալ հավասար հնարավորություններ»,– «Հայաստանում կանանց ձեռնարկատիրության զարգացումը» թեմայով ազգային երկրորդ համաժողովից հետո ասաց նա։

Ըստ փոխխոսնակի, հավասար հնարավորություններ ստեղծելու համար, նախևառաջ անհրաժեշտ է ոչ միայն ձեռնարկատիրության աջակցման ծրագրում առանձին կետեր ներառել, որոնք արտոնություններ կնախատեսեն կանանց համար, այլ նաև նրանց համար հատուկ ծրագրեր մշակել` հաշվի առնելով կանանց` բիզնեսի վարման առանձնահատկությունները։

Որպես իր խոսքի հաստատում` Նաղդալյանն օրինակ բերեց Հնդկաստանը, որտեղ կանանց ձեռնարկատիրության զարգացման համար հատուկ հիմնադրամ է ստեղծվել, որն արդեն մի քանի տասնյակ տարի զբաղվում է բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների համար պայմանների ձևավորմամբ։ «Մեզ մոտ դեռ նման պայմաններ չկան»,– ավելացրեց նա։

Միաժամանակ Նաղդալյանն ընդգծեց Հայաստանում կանանց ձեռնարկատիրության զարգացման կարևորությունը, քանի որ, ըստ նրա, կանայք հաճախ ավելի պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց ստեղծած բիզնեսին` այն ընկալելով որպես ընտանիքի մի մաս, և իրական հավասար հնարավորությունների առկայության դեպքում կարող են մեծ հաջողությունների հասնել, քան տղամարդ գործընկերները։

«Հայաստանում կանանց ձեռնարկատիրության զարգացումը» ազգային երկրորդ համաժողովը կազմակերպվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից։

Առաջին համաժողովը կայացել է 2009թ.–ի դեկտեմբերին։ –0–