Նավթի գինն այսօր թանկանում է նախօրեին գրանցված անկումից հետո

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի նավթի գնի անկումը դանդաղել է, հաղորդում է Ֆինմարկետը: Հունիսի 27-ի առուվաճառքի արդյունքներով, Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 1,25 դոլարով (2,6%) ` մինչև 47,16 դոլար մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում WTI-ի օգոստոսյան ֆյուչերսը էժանացել է 1,31 դոլարով (2,8 տոկոս) և կազմել 46,33 դոլար մեկ բարելի համար:
Այսօր նավթի գինը շարունակում է աճել:
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով ժամը 8:46-ին աճել է 1,25 տոկոսով` մինչև 47,75 դոլար մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում, էլեկտրոնային առուվաճառքի արդյունքում, WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսի գինը թանկացել է 1,14 տոկոսով` մինչև 46,86 դոլար մեկ բարելի համար:
Նավթի շուկայի վրա ազդել է ընդհանուր անորոշ վիճակը, որը ծագել է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու որոշումից հետո, այժմ շուկան կրկին վերադառնում է հիմնարար գործոններին և սպասում է ԱՄՆ-ում վառելանյութի պաշարների քանակի մասին շաբաթվա հերթական վիճակագրությանը:
Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետները նշել են, որ նավթի պահանջարկի և առաջարկի տեսանկյունից Brexit-ի ազդեցությունը կլինի սահմանափակ, քանի որ աշխարհում վառելանյութի խոշորագույն սպառողների ցուցակում Մեծ Բրիտանիան զբաղեցնում է ընդամենը 15-րդ հորիզոնականը: -0-