Նավթի համաշխարհային գների աճը դանդաղել է
08.08.2016,
12:54
Օգոստոսի 5–ի առուվաճառքի արդյունքում` Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 0,02 դոլարով (2,8%)` հասնելով 44,27 դոլարի։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 5–ի առուվաճառքի արդյունքում` Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 0,02 դոլարով (2,8%)` հասնելով 44,27 դոլարի, հաղորդում է Ֆինմարկետը։
WTI տեսակի սեպտեմբերյան ֆյուչերսը Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում էժանացել է 0,13 դոլարով (0,3%) և բարելի դիմաց կազմել 41,80 դոլար։
Հոկտեմբերյան ֆյուչերսը նվազել է 0,12 տոկոսով (0,3%) և բարելի դիմաց կազմել 42,57 դոլար։
Այսօր «սև» ոսկու գինը փոքր–ինչ ավելանում է։
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսի գինը Երևանի ժամանակով ժամը 08։35–ին ավելացել է 0,09 տոկոսով (0,2%)` հասնելով բարելի դիմաց 44,36 դոլարի։
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսի գնանշումը ավելացել է 0,14 դոլարով (0,3%)` բարելի դիմաց հասնելով 41,94 դոլարի։ –0–