ՀՀ կառավարությունն առաջարկում է խորհրդարանի արտահերթ նիստ գումարել հայ–ռուսական պայմանավորվածությունները քննարկելու համար
19.12.2013,
16:17
ՀՀ կառավարությունն առաջարկել է դեկտեմբերի 20–ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել։ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն առաջարկել է դեկտեմբերի 20–ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն առաջարկել է դեկտեմբերի 20–ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել։
Ինչպես հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Վաչե Գաբրիելյանը, պատգամավորների քննարկմանը կներկայացվեն հայ–ռուսական համաձայնագրերը բնական գազի, նավթամթերքի և անմշակ ալմաստի մատակարարման ոլորտում, գազի գնագոյացման հարցերը, ինչպես նաև ռուսական կողմին «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի փոխանցման պայմանագիրը։
Կքննարկվեն նաև ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի շուրջ Հայաստանի նախագահի առարկությունները, «Բյուջետային համակարգի մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելը։
Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների բանակցություններից հետո գազի ճյուղին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք նախատեսում են, մասնավորապես, Հայաստանի շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհատեր «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ» ընկերության բաժնեմասի ավելացում մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի կրճատում հազար խորանարդ մետրի համար մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի դիմաց։
Ստորագրվել է նաև միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագիր և մինչև 2020 թվականը տնտեսական երկարաժամկետ համագործակցության ծրագրի իրագործման 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր։ Բացի այդ, «Ռոսնեֆտը» և հայկական «Օյլ Տեխնա» ՓԲԸ–ն բաժնետերերի համաձայնագիր են ստորագրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու շրջանակում։—0—