ՀՀ խորհրդարանը վավերացրել է Գերմանիայի հետ ֆինանսական համագործակցության համաձայնագիրը
23.06.2015,
18:04
ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ վավերացրել է Գերմանիայի հետ ֆինանսական համագործակցության համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ վավերացրել է Գերմանիայի հետ ֆինանսական համագործակցության համաձայնագիրը։
Ըստ համաձայնագրի` KfW գերմանական բանկը Հայաստանին կտրամադրի 205 մլն եվրոյի արտոնյալ վարկ և մոտ 4,8 մլն եվրոյի դրամաշնորհ` մի շարք ծրագրերի իրականացման նպատակով։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքերով` այս համաձայնագրով կառավարությունն ու Կենտրոնական բանկը հնարավորություն են ստանում ստորագրել փաստաթղթեր և ստանալ արտոնյալ վարկեր Գերմանիայից` մի շարք ծրագրերի իրականացման համար։ .
Ֆինանսական համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 16–ին Երևանում։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀՀ–ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը։
Դրամաշնորհի միջոցները նախատեսվում է հատկացնել «Բնակարանային տարածքների ֆինանսավորում. 4–րդ փուլ», «Միկրո, փոքր և միջին ձեռնարկություններում էներգիայի արդյունավետ օգտագործում», «Արդիականացում դպրոցների էներգետիկ սպասարկման արդյունավետության բարձրացման նպատակով», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2–րդ փուլ» և «Համայնքային ենթակառուցվածքներ. 2–րդ փուլ», «Կովկասի էներգետիկ միություն. 3–րդ փուլ» (Հայաստան–Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի գիծ, ենթակայաններ ) ծրագրերի իրականացման և համակարգման օժանդակ աշխատանքների իրականացման համար։ –0–