Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Ամուլսարի հանքի ծրագրվում է կատարել 750 մլն դոլարի ներդրում, աշխատանքներ են ընթանում հանքի շահագործումը սկսելու ուղղությամբ (ՖՈՏՈ)

13.10.2025, 10:58
Շահագործման ընթացքում ստեղծվելու է ավելի քան 1000 աշխատատեղ։ Ընկերությունը նաև պարտավորվել է տարեկան 7մլն ԱՄՆ դոլար վճարել Ամուլսարի շրջակա խոշորացված Վայք, Սիսիան և Ջերմուկ համայնքներին
Ամուլսարի հանքի ծրագրվում է կատարել 750 մլն դոլարի ներդրում, աշխատանքներ են ընթանում հանքի շահագործումը սկսելու ուղղությամբ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան Արմենիա» ընկերության հանքարդյունաբերական ծրագրին, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Այցին մասնակցել են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը։ 

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է 960 անձի համար նախատեսված բնակավանում, ծանոթացել աշխատակիցների կեցության պայմաններին։ 

Амулсар Лидиан Армения Амулсарский рудник Lidian Armenia (1).jpg

Ծրագրում ընդհանուր ներդրումները կազմելու են 750մլն ԱՄՆ դոլար, որից 250մլն նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար։

«Ամուլսարի ծրագիրը մեր երկրի ամենամեծ ներդրումային նախաձեռնություններից է․ այն միաժամանակ խթանում է արդյունաբերության զարգացումը, ստեղծում նոր աշխատատեղեր և ապահովում զգալի հարկային մուտքեր պետական բյուջե», -նշել է նախարարը։ 

Նա հետևել է Ամուլսարի հանքավայրի տարածքում ենթակառուցվածքների և հիմնական շինարարական օբյեկտների լայնածավալ աշխատանքներին, որոնցում ներգրավված է 10-ից ավելի ընկերություն։ 

Амулсар Лидиан Армения Амулсарский рудник Lidian Armenia (1).jpg

Հաստատված պաշարները կազմում են 73 տոննա ոսկի, 294 տոննա արծաթ։ Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք:

Ոսկու ներկայիս շուկայական գների հաշվարկով տարեկան վճարվելիք հարկերն ու ռոյալթիները շահագործման ընթացքում կազմելու են ավելի քան 120մլն ԱՄՆ դոլար։ 

Շահագործման ընթացքում ստեղծվելու է ավելի քան 1000 աշխատատեղ։ Ընկերությունը նաև պարտավորվել է տարեկան 7մլն ԱՄՆ դոլար վճարել Ամուլսարի շրջակա խոշորացված Վայք, Սիսիան և Ջերմուկ համայնքներին։ 

Հոկտեմբերի 1-ի դրությամբ Ամուլսարի ծրագրում ներգրավված է եղել 890 աշխատակից։