ԱՊՀ երկրները կկարողանան միանալ մաքսային միության տեխնիկական կանոնակարգին. Խրիստենկո
25.07.2012,
13:54
ԱՊՀ երկրները կկարողանան միանալ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միության տեխնիկական կանոնակարգին՝ երեք երկրների միասնական շուկա դուրս գալու համար, երեքշաբթի Սոչիում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրները կկարողանան միանալ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային միության տեխնիկական կանոնակարգին՝ երեք երկրների միասնական շուկա դուրս գալու համար, երեքշաբթի Սոչիում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վլադիմիր Պուտինը հետաքրքրվել է, թե ինչպես են ԱՊՀ մյուս երկրներն արձագանքում Ռուսաsտանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից ընդունված կանոնակարգերին, ինչպես նաև երկրներն այդ գործընթացին միանալու ցանկություն հայտնում են արդյո՞ք:
«Մենք հատուկ համաձայնագրեր ենք պատրաստել, որոնք մաքսային միության տեխնիկական կանոնակարգին միանալու հնարավորություն են նախատեսում ԱՊՀ մյուս երկրների համար, որոնք չեն մտնում մաքսային միության մեջ: Եվ այդ համաձայնագիրն արդեն ստորագրված է, բոլոր ընթացակարգերն ավարտված են Ռուսաստանում և Բելառուսում, այժմ ավարտին է մոտենում Ղազախստանում: Անմիջապես դրանց ավարտից և եռակողմ համաձայնագրի վերջնական ստորագրումից հետո, այն թույլ կտա ԱՊՀ-ի ցանկացած երկրի միանալ դրան, օգտագործել տեխնիկական կարգավորման ողջ բազան, տեխնիկական կանոնակարգերը, չափանիշները»,- պատմել է Խրիստենկոն:
Նա պարզաբանել է, որ դա անհրաժեշտ կլինի երկրի կողմից իր արտադրանքը մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար: Դրանից հետո այն կարող է այդ ապրանքով առավել դյուրացված պայմաններով դուրս գալ միասնական շուկա:
Ըստ նրա, ակտիվորեն այդ համաձայնագրով հետաքրքրվում է Ուկրաինան:
«Եվ մեզ համար դա չափազանց կարևոր է, քանի որ բացի այդ կանոնակարգերից միջպետական չափանիշների բազա ենք ստեղծում: Դա ավելի ծավալուն տեխնոլոգիական հարթակ է, որը տասնյակ հազարավոր փաստաթղթեր է պարունակում, որոնք պետք է բավական ակտիվ թարմացվեն: Եվ, իհարկե, և ուկրաինացի գործընկերները, և մենք շահագրգռված ենք, որ դա արվի մակարդակի բարձրացման հետ համատեղ»,- ընդգծել է Խրիստենկոն: -0-