Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ

16.04.2025, 19:50
Վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են
Ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է:

Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակումներ։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։