Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Արդյունաբերական աճի տեմպերը թույլ կտան ՀՆԱ-ի բարձր աճ ապահովել. վարչապետ

20.06.2012, 19:50
Արդյունաբերական աճի տեմպերը թույլ կտան վերանայել ՀՆԱ-ի նախկին ծրագրված ցուցանիշը, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը արտահերթ նիստի ընթացքում:
Արդյունաբերական աճի տեմպերը թույլ կտան ՀՆԱ-ի բարձր աճ ապահովել. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Արդյունաբերական աճի տեմպերը թույլ կտան վերանայել ՀՆԱ-ի նախկին ծրագրված ցուցանիշը, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը արտահերթ նիստի ընթացքում:

Կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության  արդյունքում ակնկալվում  է 5-7 տոկոս տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի կրկնապատկում, աղքատության կրճատում` 8-10 տոկոսով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ` տարեկան ՀՆԱ-ի 0,3-0,4 տոկոսի չափով, ներմուծման նկատմամբ արտահանման ծավալների ավելացում և այլն:

«մենք կղեկավարվենք այն ծրագրով, որն այսօր ձեր դիտարկմանն ենք ներկայացրել, այսինքն` մենք մեր առջև ավելի հավակնոտ խնդիրներ ենք դրել, և դրա համար մենք օբյեկտիվ պատճառներ ունենք»,- ասաց Սարգսյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրի տնտեսությունը թևակոխել է վերականգնման փուլ: «2010 թվականին մենք ՀՆԱ-ի 2,1 տոկոս աճ ունեինք, 2011-ին՝ 4,7, այսօր մենք արդենք տնտեսության 6 տոկոսանոց աճ ունենք, ինչը մեզ հնարավորություն է տալիս վերանայել այս ցուցանիշը»,- նշեց Սարգսյանը:

Վարչապետն ընդգծեց, որ տնտեսական աճը հիմնված է առաջին հերթին արդյունաբերական արտադրության ոլորտի աճի ցուցանիշի հիման վրա: «Այսօր մենք ունենք 14 տոկոս աճ արդյունաբերություն ոլորտում և ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն: Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը տվել է իր դրական արդյունքը»,- ավելացրեց նա:--0-