«Armenia EXPO 2015» առևտրաարդյունաբերական համաժողովին ավելի քան 100 ընկերություն կմասնակցի
21.07.2015,
21:00
Ավելի քան 100 ընկերություններ կմասնակցեն «Armenia EXPO 2015» 15-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովին, որը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 18-20–ին, հաղորդում է LOGOS EXPO Center ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 21. /ԱՌԿԱ/. Ավելի քան 100 ընկերություններ կմասնակցեն «Armenia EXPO 2015» 15-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային համաժողովին, որը տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 18-20–ին, հաղորդում է LOGOS EXPO Center ընկերության մամուլի ծառայությունը։
«Armenia EXPO 2015» ցուցահանդեսային համաժողովը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում: Այն մի հարկի տակ է հավաքում տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող 100-ից ավելի կազմակերպություններ, որոնք կցուցադրեն տարբեր ապրանքներ և ծառայություններ»,– ասվում է հաղորդագրությունում:
Համաժողովը կազմակերպել են LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։-0-