«ARMENIA EXPO 2016» 16-րդ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը կանցկացվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ARMENIA EXPO 2016» տասնվեցերորդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 16-ից 18-ը «Yerevan EXPO» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում։
Ֆորումի կազմակերպիչներն են` Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։
«ARMENIA EXPO 2016» ցուցահանդեսային ֆորումը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Այն մի հարկի տակ է հավաքում տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող 120-ից ավել կազմակերպություն»,– նշվում է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդման, այս տարի ավելի է ընդլայնվել միջոցառման մասնակիցների աշխարհագրությունը` ներկա են լինելու ընկերություններ 9 երկրից՝ Հայաստանից, Գերմանիայից, Չեխիայից, Չինաստանից, Իրանից, Ռուսաստանից, Լիտվայից, Բելառուսից և Վրաստանից: -0-