Հայաստանում միջին ամսական աշխատավարձի աճը 2014թ.–ին կկազմի 8.2%. ԿԲ կանխատեսում
24.11.2014,
16:17
Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ երկրում 2014 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը կաճի 8.2 տոկոսով, իսկ 2015 թվականին` 8 տոկոսով։ Այս մասին ասվում է կարգավորիչի` 2014 թվականի չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) ծրագրի հիման վրա գնաճի և 2014 թվականի երրորդ եռամսյակում ԴՎՔ ծրագրի կատարողական մասին հաշվետվությունում։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ երկրում 2014 թվականի միջին ամսական անվանական աշխատավարձը կաճի 8.2 տոկոսով, իսկ 2015 թվականին` 8 տոկոսով։ Այս մասին ասվում է կարգավորիչի` 2014 թվականի չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) ծրագրի հիման վրա գնաճի և 2014 թվականի երրորդ եռամսյակում ԴՎՔ ծրագրի կատարողական մասին հաշվետվությունում։
«2014-2017 թվականներին միջին ամսական աշխատավարձը կաճի միջինը տարեկան 7 տոկոսով` տնտեսական կանխատեսվող աճի արագացման, գնաճի կայունացման, ինչպես նաև աշխատավարձերի աճի կառավարության քաղաքականության պահպանման պայմաններում»,– ասվում է հաշվետվությունում։
Հայաստանի` 2015 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն` հաջորդ տարվա հուլիսի 1–ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կկազմի 55 հազար դրամ` 2014 թվականի 45 հազար դրամի դիմաց։ 2014-2017 թվականների կառավարության ծրագրի համաձայն` Հայաստանի նվազագույն աշխատավարձը երեք տարվա ընթացքում կբարձրանա մինչև 65 հազար դրամ։
ԿԲ հաշվետվությունում նշվում է նաև, որ 2014-2017 թվականներին աշխատաշուկայի կանխատեսվող ցուցանիշները, նախորդ հաշվետվությունում կանխատեսված ցուցանիշների համեմատ, վատացել են տնտեսության աճի կանխատեսման, ինչպես նաև պետհատվածի աշխատավարձերի ավելի ցածր աշխատավարձերի պատճառով։
ԿԲ–ի` 2014 թվականի երրորդ եռամսյակում ԴՎՔ ծրագրի կատարման և երկրորդ եռամսյակում ԴՎՔ ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունում կանխատեսվում էր, որ 2014 թվականին աշխատավարձերի աճը կկազմի 11 տոկոս։
«Աշխատավարձերի ակնկալվող աճը 2014 թվականին ավելի բարձր է, քան աշխատավարձերի միջին աճը վերջին տարիներին»,– ասվում է ընթացիկ հաշվետվությունում։
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով` հունվար–հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 166 300 դրամ` ավելանալով 7.8 տոկոսով։
Հաշվետվությունում նշվում է, որ 2014 թվականին ակնկալվող տնտեսական ավելի ցածր աճի պայմաններում երկրում գործազրկության միջին մակարդակը կկազմի 16.8 տոկոս, ինչը 0.6բ տ.կ.–ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ -0-