Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Բ.Բերնանկե. Կիպրոսի ճգնաժամը չի ազդի ԱՄՆ–ի վրա

21.03.2013, 11:07
ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեն մարտի 20–ին հայտարարել է, որ Կիպրոսի ճգնաժամն ամերիկյան տնտեսությանը լուրջ սպառնալիքներ չի բերի։ Ֆինանսիստը վստահ է, որ կղզում ստեղծված իրավիճակը միայն փոքր ազդեցություն կգործի միջազգային մասշտաբի գործերի վրա, հաղորդում է  РБК–ն։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Բեն Բերնանկեն մարտի 20–ին հայտարարել է, որ Կիպրոսի ճգնաժամն ամերիկյան տնտեսությանը լուրջ սպառնալիքներ չի բերի։ Ֆինանսիստը վստահ է, որ կղզում ստեղծված իրավիճակը միայն փոքր ազդեցություն կգործի միջազգային մասշտաբի գործերի վրա, հաղորդում է  РБК–ն։

«Ներկայում մենք ԱՄՆ տնտեսության, ֆինանսական համակարգի էական ռիսկեր չեն տեսնում։ Չեմ կարծում, թե առհասարակ դեպքերի ազդեցությունը լուրջ է լինելու»,– Բ.Բերնանկեի խոսքն է մեջբերում France 24 ալիքը։ Որպես իր խոսքերի հաստատում` տնտեսագետը մատնանշել է նախօրեին միջազգային ցուցիչների արձանագրված աճը։

Կիպրոսում ստեղծված իրավիճակը ԴՊՀ ղեկավարը բնութագրել է որպես «անորոշությամբ և բարդություններով լի» իրավիճակ։ Նիկոսիայի խորհուրդներից Բ.Բերնանկեն զերծ է մնացել։

Հիշեցնենք, որ Կիպրոսի իշխանությունները հայտարարել են երկրի բանկերի դեպոզիտների 10–տոկոսանոց հարկ սահմանել։ Վտանգվել են ռուսական ընկերությունների և անհատների ավանդները, ովքեր կարող են կորցնել մինչև 2 մլրդ դոլար։

Կիպրոսի խորհրդարանը կողմ չէ հակաճգնաժամային միջոցի ծրագրին։ Սակայն ծայրահեղ հարկումից հրաժարվելը կարող է հանգեցնել նրան, որ ԵՄ երկրները զրկեն Նիկոսիային 10 մլրդ եվրոյի կայունացնող վարկից։ -0-