Բենզինը Հայաստանում սեպտեմբերին թանկացել է 11,4%-ով, իսկ դիզվառելիքը՝ 28%-ով
05.10.2026,
18:19
Բենզինը ՀՀ-ում 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ թանկացել է 11,4%-ով, իսկ դիզվառելիքը՝ 28%-ով
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Բենզինը Հայաստանում 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ թանկացել է 11,4%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 28%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ընդ որում, ընթացիկ տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի գներն աճել են 4,1%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 6,4%-ով։
Միևնույն ժամանակ, հեղուկ ածխաջրածինները (բութան, պրոպան և այլն) սեպտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել են 28,3%-ով, իսկ մեկ ամսում՝ 2%-ով։