Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Brent տեսակի նավթը թարմացրել է 2004 թ.–ի հուլիսից հետո գրանցված նվազագույն ցուցանիշները

21.12.2015, 11:53
Brent տեսակի նավթը թարմացրել է 2004 թ.–ի հուլիսից հետո գրանցված նվազագույն ցուցանիշները:
Brent տեսակի նավթը թարմացրել է 2004 թ.–ի հուլիսից հետո գրանցված նվազագույն ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Brent տեսակի նավթը թարմացրել է 2004 թ.–ի հուլիսից հետո գրանցված նվազագույն ցուցանիշները` նվազելով բարելի դիմաց 36,2 դոլարից, հաղորդում է РБК–ն։

Երևանի ժամանակով ժամը 08։57–ի դրությամբ փետրվարյան ֆյուչերսների գինը կազմել է բարելի դիմաց 36,18 դոլար։
Սակայն հետո Brent–ի գինը փոքր–ինչ բարձրացել է, Երևանի ժամանակով ժամը 09։17–ի դրությամբ նրա գինը կազմում էր բարելի դիմաց 36,22 դոլար։

Դեկտեմբերի 19–ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2016 թ.–ի բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է չեղյալ հայտարարել ամերիկյան նավթի արտահանման արգելքը, որը գործում էր վերջին 40 տարվա ընթացքում։
  
Նավթի գների արագ անկման պատճառ է դարձել նաև դեկտեմբերի 4–ին ՕՊԵԿ–ի գագաթնաժողովի որոշումն այն մասին, որ ՕՊԵԿ–ում ներառված երկրները կարող են շարունակել արդյունահանումը նախորդ ամիսներին գրանցված մակարդակում, այսինքն` բարելի դիմաց մոտ 31,5 միլիոն ծավալով։ –0–