Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հարավային Կովկասի ձեռներեցների «Կովկասի բույրերն ու համերը» համատեղ արտադրանքի համտես է անցկացվել Երևանում

10.07.2014, 20:05
Կովկասյան ապրանքանիշներ» անվան տակ  միավորված գինի, թեյ, պանիր և մեղր արտադրողների համատեղ արտադրանքի համտես է անցկացվել Երևանի կենտրոնում` Մարտիրոս Սարյանի արձանի մոտ։
Հարավային Կովկասի ձեռներեցների «Կովկասի բույրերն ու համերը» համատեղ արտադրանքի համտես է անցկացվել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Կովկասյան ապրանքանիշներ» անվան տակ  միավորված գինի, թեյ, պանիր և մեղր արտադրողների համատեղ արտադրանքի համտես է անցկացվել Երևանի կենտրոնում` Մարտիրոս Սարյանի արձանի մոտ։

Միջոցառմանը ներկայացվել են Հարավային Կովկասի ձեռներեցների 5 ապրանքանիշեր` «Կովկասյան թեյ», «Կովկասյան մեղր», «Կովկասյան պանիր», «Կովկասյան ֆիտոթեյ» և «Կովկասյան փունջ» (գինի)։ Այդ ապրանքանիշերի ստեղծումը նախաձեռնել է Բիզնեսի և զարգացման կովկասյան ցանցը (ԲԶԿՑ), ու հենց նա էլ International Alert խաղաղապահ կազմակերպության աջակցությամբ համտես է անցկացրել։

Միջոցառմանը որպես հյուր ներկա գտնվող Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, համտեսելով ներկայացված արտադրանքը, նշեց ոչ միայն դրա բարձր համային որակները, այլ նաև հակամարտող կողմերի մենատնտեսների միավորման գլխավոր նպատակը` խաղաղությունը և հակամարտող կողմերի համատեղ աշխատանքի հնարավորությունը նույնիսկ չլուծված հակամարտությունների պայմաններում։

«Ես շնորհավորում եմ ճանաչված և չճանաչված հանրապետությունների բոլոր ներկայացուցիչներին, ովքեր հավաքվել են Երևանում, և ուզում եմ ասել, որ դուք մեծ գործ եք անում, ինչը շատ կարևոր է բոլորիս համար։ Եվ կովկասյան թեյը, և կովկասյան պանիրն ու գինին ճանապարհ են դեպի մեծ կովկասյան խաղաղ տուն, դա իսկական խաղաղարարություն է»,– ասաց Նաղդալյանը ցուցահանդեսի բացմանը։

Ցուցահանդեսի տաղավարներում կարելի է գտնել գինի Հայաստանից, Վրաստանից և Աբխազիայից, Կարսի, Շիրակի և Ջավախքի կաթնամթերքից պատրաստված պանիր, զանազան ծաղիկներից հավաքած մեղրի հավաքածու Արցախից, Աբխազիայից, Հայաստանից և Ադրբեջանից։

Նախագծին օժանդակել է նաև Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը։ «Ես` որպես գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ, ողջունում եմ նմանատիպ տոնավաճառները։ Մենք շնորհակալ ենք կազմակերպիչներին և պատրաստ ենք բարի գործերին օժանդակել հնարավոր բոլոր ռեսուրսներով»,– ասաց գյուղատնտեսության նախարարության ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը։

ԲԶԿՑ–ի սուխումյան գրասենյակի ղեկավար Յուլիա Գումբան, ով գլխավորում է Աբխազիայի գործարար կանանց ասոցիացիան, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց, որ «Կովկասյան ապրանքանիշեր» նախագիծը գոյություն ունի արդեն տասը տարի, և այդ ժամանակահատվածում մի շարք միջոցառումներ են անցկացվել Հարավային Կովկասի երկրներում` Վրաստանում, ԼՂՀ–ում, Աբխազիայում։

Բիզնեսի և զարգացման կովկասյան ցանցը տարածաշրջանային համախոհների կազմակերպություն է, ովքեր ներգրավում են տնտեսական գործիչների և բիզնես–հանրության ներկայացուցիչների ամբողջ Հարավային Կովկասից վստահություն և փոխըմբռնում ամրապնդող նախաձեռնություններում։ ԲԶԿՑ աշխատանքի կենտրոնում տնտեսապես միասնական Կովկասի, խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հայեցակարգն է։

International Alert–ը միջազգային խաղաղապահ կազմակերպություն է, որն աշխատում է 30 տարի` հակամարտության գոտիներում խաղաղություն հաստատելու համար։

Այն աշխատում է տեղական հասարակական կազմակերպություններին հետ և խորհրդատվություններ է տալիս կառավարություններին, կազմակերպություններին և ընկերություններին այն մասին, թե ինչպես պահպանել խաղաղությունը։

Կազմակերպությունը Հարավային Կովկասում է աշխատում 2003 թվականից։ Դրա գործունեությունը տարածաշրջանում ուղղված է տնտեսական գործիչների ներգրավմանը` կոնֆլիկտայնության մակարդակի նվազեցման նպատակով։ -0-