Рейтинг@Mail.ru
USD
382.48
EUR
440.27
RUB
4.7307
GEL
141.4
2025 թ. նոյեմբերի 7, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

ԵՄ-ն 2.5 մլրդ եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին. ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար

17.10.2025, 14:54
ՀՀ–ում ԵՄ ներդրումների ծավալը կհասնի 2,5 մլրդ եվրոյի, հայտարարել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը
ԵՄ-ն  2.5 մլրդ եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին. ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ–ում ԵՄ ներդրումների ծավալը կհասնի 2,5 մլրդ եվրոյի, հայտարարել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

Մարագոսը ԵՄ դեսպանների` Սյունիք կատարած այցի ժամանակ անդրադարձել է 2.5  միլիարդ եվրոյի ներդրումային ծրագրերին` ընդգծելով, որ դրանց իրականացումն արդեն ընթացքի մեջ է.

«Սա շատ կարևոր պարտավորություն է, որը Եվրոպական Միությունը ստանձնել է 2021 թվականից։ Սրանք նախագծեր են, որոնք կամ արդեն իսկ իրագործված են, կամ գտնվում են նախապատրաստական փուլում։ Օրինակ`Սիսիան-Քաջարան մայրուղին և թունելը այս նախաձեռնությունների մաս են», - ասել է Մարագոսը։

Նրա խոսքով` սրանք ներդրումներ են, որոնք կատարվում են ԵՄ բյուջեից, վարկերից և այլ գործընկերների ներդրումներից՝ «Դիմակայուն Սյունիք» նախաձեռնության շրջանակում։

Դեսպանը հայտնել է, որ այդ ներդրումների թվում են «Կանաչ Երևան» նախաձեռնությունը, Հայաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակւմ ձեռք բերված 87 MAN ավտոբուսները, Երևանում 50 մանկապարտեզների վերանորոգումը և Հայաստանի ու Վրաստանի միջև էլեկտրահաղորդման գծերի բարելավմանն ուղղված ներդրումները։

Մարագոսը կարևորել է նաև Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի բացումը՝ կանաչ էներգիայի ոլորտում ավելի շատ նախաձեռնությունների և ներդրումների իրականացման համար։

«Հայաստանն ունի մեծ ներուժ արևային ֆոտովոլտային վահանակների միջոցով էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, որը, հուսով եմ, տեղի կունենա խաղաղության գործընթացի շրջանակում, կբացի բազմաթիվ նոր հնարավորություններ», - նշել է Մարագոսը։