Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՀՀ էներգետիկայի նախարարը կայցելի Իրան` Թեհրանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախաշեմին. ԻԻՀ դեսպան

18.07.2014, 19:08
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կմեկնի Իրան` Թեհրանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախաշեմին, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին:
ՀՀ էներգետիկայի նախարարը կայցելի Իրան` Թեհրանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախաշեմին. ԻԻՀ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կմեկնի Իրան` Թեհրանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախաշեմին, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին:

Միաժամանակ դիվանագետը չնշեց այցի և հանձնաժողովի նիստի ամսաթվերը:

«Հնարավոր է, որ նախարարը կքննարկի Հայաստանի տարածքով գազի տարանցմանը վերաբերող հարցեր», - ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռեիսին:

Նա ընդգծեց, որ իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում, սակայն, նրա խոսքերով, Հայաստանի տարածքով գազի տարանցումը սկսելու համար հարկավոր է համապատասխան ենթակառուցվածք ստեղծել, և, մասնավորապես, համապատասխան տրամագծի գազամուղ անցկացնել:

«Եթե համապատասխան ենթակառուցվածք ստեղծվի և համապատասխան տրամագծով գազամուղ անցկացվի Հայաստանի տարածքով գազի տարանցումը կազմակերպելու համար, ապա մենք որևէ խնդիր չենք տեսնում այդ գործընթացի կազմակերպման հարցում», - ընդգծեց դեսպանը:

Նրա խոսքերով՝ այդ ենթակառուցվածքի ստեղծման հարցը առաջին հերթին, կախված է ներդրումներից:

«Երկաթուղու շինարարության համար 4 մլրդ դոլարի ներդրումներ են հարկավոր: Նույնը կարելի է ասել նաև գազատարի ստեղծման մասին, ինչի համար հսկայական ֆինանսական ներդրումներ և ժամանակ է հարկավոր», - նշեց նա:-0-