Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

«Գազպրոմի» գազի վաճառքների ծավալը Եվրոպայում 2013թ.–ին կշարունակի նվազել. Fitch

14.01.2013, 19:13
Fitch Ratings վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ «Գազպրոմ» ԲԲԸ հոլդինգի գազի վաճառքները, հավանաբար, կշարունակեն կրճատվել 2013 թվականին, քանի որ եվրոպական շուկայում բնական գազի վաճառքների առկա ցածր պահանջարկը պայմանավորված է տնտեսական թույլ կոնյունկտուրայով, հայտնում է Փրայմը` վկայակոչելով Fitch–ին։
«Գազպրոմի» գազի վաճառքների ծավալը Եվրոպայում 2013թ.–ին կշարունակի նվազել. Fitch
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ «Գազպրոմ» ԲԲԸ հոլդինգի գազի վաճառքները, հավանաբար, կշարունակեն կրճատվել 2013 թվականին, քանի որ եվրոպական շուկայում բնական գազի վաճառքների առկա ցածր պահանջարկը պայմանավորված է տնտեսական թույլ կոնյունկտուրայով, հայտնում է Փրայմը` վկայակոչելով Fitch–ին։

«Ռուսական գազի վաճառքների ծավալների` 2012 թվականի տվյալները ցույց են տալիս, որ «Գազպրոմի» գազի վաճառքները Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ երկրներում ավելի են նվազել, քան կանխատեսում էր գործակալությունը»,– ասվում է հաղորդագրությունում, հայտնում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Fitch–ը նշում է, որ Եվրոպան և նախկին ԽՍՀՄ երկրները մնում են Գազպրոմի առանցքային շուկաները, որն էլ ռուսական բնական գազի արտահանման մենաշնորհայինն է։ Օրինակ, 2012 թվականի երկրորդ կիսամյակում ընկերությունը գազի վաճառքից ավելի քան 76 տոկոս հասույթ է ստացել Ռուսաստանի սահմաններից դուրս, որին բաժին է ընկել գազի վաճառքների ծավալի միայն 44 տոկոսը։ Եվրոպայի գազի մատակարարման ծավալների և գների նվազումը պայմանավորված է գազի որոշ եվրոպական գնորդների կողմից դատավարություններով և դրանց հետևած փոխհատուցման վճարներով։ Դա ցույց է տալիս, որ «Գազպրոմի» դիրքերը Եվրոպայում այդքան էլ թեթև չեն։

Այնուամենայնիվ, Fitch–ը կարծում է, որ Եվրոպայում գազի սպառման գներն ու ծավալները «վերցրու կամ վճարի» համաձայնագրերով զգալի փոփոխություններ չեն կրի տեսանելի ապագայում։ «Վերցրու կամ վճարի» պայմանները սովորաբար տարածվում են ըստ պայմանագրերի գազամատակարարումների ծավալների 80 տոկոսի վրա, այդ իսկ պատճառով գազի մատակարարումների չափերի որոշակի նվազման որոշակի պաշար կա, մինչ կգործեն «վերցրում կամ վճարի» դրույթները։ «Գազպրոմի» զիջումները եվրոպացի գնորդներին կազմել են նավթի գնի վրա հիմնված համագումարի ոչ ավելին քան 10-15 տոկոսը, և այդ պայմանագրերով գինն էապես բարձր է գազի շուկայական գներից, որոնք ներկայում գործնականորեն շաղկապված չեն նավթի գնի հետ։ Fitch–ի կարծիիքով, «Գազպրոմը» ստիպված կլինի շարունակել հետագա զիջումների վերաբերյալ բանակցություններն այն եվրոպական գնորդների հետ, որոնք կարող են գազի մատակարարումների այլընտրանքային աղբյուրներ ունենալ։

Գործակալությունը կարծում է, որ եվրագոտու ՀՆԱ–ն 2013 թվականին կկրճատվի 0.1 տոկոսով` 2012 թվականին կանխատեսված 0.5 տոկոսի դիմաց։ Տվյալ միտումը կարող է փոխվել հաջորդ տարի, երբ Fitch–ը կանխատեսում է ՀՆԱ–ի 1.2 տոկսանոց աճ։ Գործակալությունն ակնկալում է, որ Եվրոպայում գազի պահանջարկը կշարունակի թույլ մնալ 2013 թվականին և կարող է սկսել աճել 2014 թվականին։

«Գազպրոմի» նկատմամբ նախորդ տարվա աշնանը Եվրահանձնաժողովի կողմից սկսված հետաքննությունը շուկայի չարաշահումների վերաբերյալ նույնպես շարունակվում է։ Fitch–ն ընկերության վարկանիշների համար որևէ հետևանք չի կանխատեսում տվյալ հետաքննության շրջանակներում, բայց այն կարող է թուլացնել «Գազպրոմի» դիրքերը եվրոպական որոշ առանցքային գնորդների հետ և ընկերության համար որոշ երկարաժամկետ հետևանքներ ունենալ։
Նախորդ շաբաթ ՌԴ էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ երկրում գազի արդյունահանման ընդհանուր ծավալը 2012 թվականին կրճատվել է 2.2 տոկոսով` մինչև 655 միլիարդ խորանարդ մետր։ 2012 թվականին դեպի արտասահման, գլխավորապես, Ռուսաստան և նախկին ԽՍՀՄ երկրներ ռուսական գազի մատակարարումները կրճատվել են 8.7 տոկոսով` մինչև 186 միլիարդ խորանարդ մետր։ Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր Եվրոպային մատակարարումների ծավալների 10–տոկոսանոց նվազման մասին 2012 թվականի առաջին կիսամյակում և 29 տոկոսանոց կրճատում նախկին ԽՍՀՄ երկրներին։ -0-