Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը
06.02.2015,
20:04
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը։
Ռուսաստանն ու Հայաստանը 2014 թ.–ի դեկտեմբերի վերջին հայկական ԱԷԿ–ի 2–րդ բլոկի շահագործման ժամկետը մինչև 2026թ. երկարացնելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին։ Համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհի տեսքով։ Վարկային միջոցները կտրամադրվեն արտոնյալ պայմաններով ` 15 տարի մարման ժամկետով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, հայկական ԱԷԿ–ի վերակառուցումը կսկսվի 2017թ.–ի գարնանը և կտևի մոտ կես տարի։
Ռուսաստանը նաև հայտարարել է, որ պատրաստ է հոգալ ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցման ծախսերը (4,5 մլրդ դոլար)` արտադրանքի և սարքավորումների տեսքով։ Մասնավորապես, Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի «միջուկային կղզի»` որպես ներդրում նոր ԱԷԿ–ի կառուցման գործում։
Հայկական ԱԷԿ–ի 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019 թթ.–ին։ Պակաս միջոցները նախատեսվում է ձեռք բերել տարբեր երկրների կողմից ֆինանսական աջակցության միջոցով։
Հայկական ԱԷԿ-ը, որը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, տեղակայված է Երևանից 30 կմ դեպի հարավ: Այն շահագործման է հանձնվել 1980թ.-ին և գործունեությունը դադարեցրել է 1989թ.-ի մարտին` 1988թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո: ԱԷԿ-ը վերագործարկվել է 1995թ.-ի նոյեմբերին հանրապետությունում գրանցված սուր էներգետիկ ճգնաժամի պատճառով: Փորձագետների գնահատմամբ՝ ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016թ.-ը, սակայն ԵՄ-ն պնդում է, որ ԱԷԿ-ի աշխատանքները պետք է դադարեցվեն։ –0–