Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը ՀՀ կառավարության աջակցությունն է ակնկալում Carrefour–ի` տեղական շուկա մուտք գործելու հարցում
07.03.2013,
19:39
Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի նախագահ Արման Փինարբասին հինգշաբթի բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր լիարժեք աջակցությունը կբերի Carrefour ֆրանսիական ռիթեյլերին տեղական շուկա մուտք գործելու հարցում, հաղորդում է Հայաստանում ֆրանսիական դեսպանատան մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ-ֆրանսիական գործարարության ակումբի նախագահ Արման Փինարբասին հինգշաբթի բաց նամակ է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր լիարժեք աջակցությունը կբերի Carrefour ֆրանսիական ռիթեյլերին տեղական շուկա մուտք գործելու հարցում, հաղորդում է Հայաստանում ֆրանսիական դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Վստահ ենք, որ « Carrefour»–ի ժամանումը շոշափելիորեն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես, որակյալ աշխատատեղերի ստեղծմանը և սպառողներին մատուցվող ծառայությունների բարելավմանը՝ թե՛ որակի բարձրացման, թե՛ ընտրության բազմազանության տեսանկյունից : Այդ իսկ պատճառով Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը կարևորում է նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրի մոտալուտ իրականացումը Հայաստանում»,– նշվում է նամակում։
Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը հիմնադրվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ 2011թ-ի աշնանը։Ակումբն իր շուրջն է համախմբում Հայաստանում ներկայացված խոշորագույն ֆրանսիական, ինչպես նաև Ֆրանսիայում իրենց գործունեությունը ծավալող հայկական ընկերություններին : 2012թ.–ի դեկտեմբերից ակումբն իր շարքերն է ընդունել Carrefour Armenia ընկերությանը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացնում էին, որ ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefoure հիպերմարկետների ցանցի հետ։ Որոշ վարկածներով, գործարարի այդ որոշման վրա ազդել են Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, որի բիզնեսին իսկապես կարող էր խանգարել հանրապետությունում Carrefour–ի հայտնվելը։
ՀՀ վարչապետն իր հերթին ասել էր, որ Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինը, որ Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի, քանի որ Հայաստանը չափազանց շահագրգռված է այդ հարցում։ Վարչապետը պարզաբանել է, որ կողմերը ոչ թե պայմանագիր, այլ մտադրությունների հուշագիր են ստորագրել, որի շուրջ որոշ տարաձայնություններ են առաջացել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին նշել էր, որ Carrefour–ի` Հայաստան մուտք գործելու գործընթացի ձգձգումը բացարձակապես կապված է մասնավոր սուբյեկտների միջև խնդիրների հետ` ընդգծելով, որ դա սովորական երևույթ է բիզնեսում։
Carrefour SA մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերությունը` համանուն մանրածախ ցանցի օպերատորը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում ամերիկյան Wal-Mart–ից հետո, հիմնվել է 1957 թվականին, երբ Ֆրանսիայի արևելքում գտնվող Անսի քաղաքում, ճանապարհների խաչմերուկում բացվեց այդ անվանումով առաջին խանութը։
1963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։ –0–