Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայ փորձագետը չի բացառել, որ 2015թ.–ին երկրի տնտեսության զրոյական աճ կարող է գրանցվել

22.01.2015, 13:59
Համաշխարհային զարգացումների համատեքստում 2015 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ աճը կարող է զրոյական լինել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
Հայ փորձագետը չի բացառել, որ 2015թ.–ին երկրի տնտեսության զրոյական աճ կարող է գրանցվել
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային զարգացումների համատեքստում 2015 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ աճը կարող է զրոյական լինել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

«Ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսական զարգացումը համաշխարհային տնտեսության զարգացումների ֆոնին կարող է զրոյական լինել։ Նույնիսկ անկում է հնարավոր»,– ասաց նա։ ԱՄՀ–ն հունվարի 20–ին նվազեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները 3.7-3.8 տոկոսից մինչև 3.5 տոկոս։

Հայաստանի տնտեսության զրոյական աճը 2015 թվականին ՎԶԵԲ–ի վերջին կանխատեսումն է։ Միաժամանակ, նախորդ` սեպտեմբերյան զեկույցում ՎԶԵԲ–ը կանխատեսում էր Հայաստանի տնտեսության 3.5–տոկոսանոց աճ 2015 թվականին` 2014 թվականի 3 տոկոսի դիմաց։ Ինչպես նշվում է նոր զեկույցում, ընթացիկ տարվա կանտեսման վատացման հիմնական պատճառն ինչպես հայկական տնտեսության, այնպես էլ նախկին ԽՍՀՄ այլ երկրներում, ռուբլու արժեզրկումն է և Ռուսաստանի տնտեսության վիճակի վատացումը։

Ըստ նրա, ԱՄՀ–ի տվյալներով, ռուսական տնտեսության անկումը 2015 թվականին կանխատեսվում է 3 տոկոսի սահմաններում, իսկ ԱՊՀ տարածքի համար` ընդամենը 1.4 տոկոս։ «Գտնվելով այս տարածաշրջանում և դառնալով ԵՏՄ–ի անդամ` Հայաստանի տնտեսությունը ենթարկված կլինի այդ տարածաշրջանի ցանկացած բացասական զարգացման»,– կարծում է Խաչատրյանը։

Նա նշեց նաև, որ բացասական միտումներ են դիտվում նաև Եվրամիության երկրների տարածքում, ինչը պայմանավորված է մահմեդական աշխարհի հետ ունեցած լարված հարաբերություններով և Հունաստանի գործոնով։ Եվրագոտում տնտեսական աճը 2015 թվականին կանխատեսվում է 1.2 տոկոսի չափով»,– ասաց տնտեսագետը։

Հայաստանի տնտեսությունում բացասական զարգացումներին դիմակայելու համար Խաչատրյանն առաջարկում է ավելացնել մրցունակությունը, նվազեցնել երկրի կախվածությունը պղնձի համաշխարհային գներից և ՌԴ–ից իրականացվող փոխանցումների ծավալներից, ինչպես նաև` կրճատել միգրացիայի մակարդակը։ -0