Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 7 ամսում նվազել է 24%–ով` կազմելով 2 520.8 մլն դոլար

20.08.2015, 17:11
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, վիճակագրական օպերատիվ տվյալներով, 2015 թվականի հունվար–հուլիսին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 24 տոկոսով` կազմելով 2 520.8 մլն դոլար։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 7 ամսում նվազել է 24%–ով` կազմելով 2 520.8 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, վիճակագրական օպերատիվ տվյալներով, 2015 թվականի հունվար–հուլիսին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 24 տոկոսով` կազմելով 2 520.8 մլն դոլար։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

ԱՎԾ տվյալներով` հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 809.3 մլն դոլար` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 4.4 տոկոսով։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում ներկրման ծավալը նվազել է 30.7 տոկոսով` կազմելով շուրջ 1 711.5 մլն դոլար։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն այս տարվա հունվար–հուլիսին կազմել է 902.2 մլն դոլար ($1 – 477,29 դրամ)։ -0-