Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+21

Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների գործընթացը և բարելավի բիզնես–միջավայրը. ԱՄՆ դեսպան

17.05.2013, 14:18
Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը համաձայն է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որը կոչ է արել Հայաստանին արագացնել կատարվող բարեփոխումները և, մասնավորապես, բարելավել երկրի բիզնես միջավայրը։
Հայաստանը պետք է արագացնի բարեփոխումների գործընթացը և բարելավի բիզնես–միջավայրը. ԱՄՆ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը համաձայն է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որը կոչ է արել Հայաստանին արագացնել կատարվող բարեփոխումները և, մասնավորապես, բարելավել երկրի բիզնես միջավայրը։

«Բիզնես միջավայրի բարելավման աշխատանքները, անկասկած, միշտ պետք են, այդ թվում, Հայաստանում»,– ասաց նա ուրբաթ լրագրողներին «Coca-Cola Hellenic Bottling Company Armenia» ընկերություն այցելելուց հետո։

Դեսպանի խոսքով, կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ինքը միշտ անդրադառնում է շուկայում մրցակցության ձևավորման, մաքսային և հարկային ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության հարցերին։

«Տնտեսության հիմնական սկզբունքն այն է, որ մրցակցության արդյունքում գինը նվազում է, իսկ ապրանքների և ծառայությունների որակը` աճում»,– նշեց նա։

«Մենք բաց և պրոֆեսիոնալ զրույցներ ենք վարում։ Կառավարությունը գնում է բարեփոխումների ուղիով, և մենք կօժանդակենք դրան»,– ասաց նա` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել Հայաստանի կառավարությանն արագացնել անցկացվող բարեփոխումները և ներկայացրել է հիմնական մարտահրավերների փաթեթը, որոնք կանգնած են երկրի տնտեսության առջև։ Փաստաթղթում Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի և երկրում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի ստորագրությամբ փաստաթղթում նշվում է, մասնավորապես, որ մարտահրավերները պայմանավորված են գործազրկության, աղքատության և միգրացիայի բարձր մակարդակով։ -0-