Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թ.–ի հունվար–փետրվարին աճել է 14%–ով` գերազանցելով 887.2 մլն դոլարը

02.04.2013, 14:20
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար-փետրվարին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է  14 տոկոսով և կազմել է ավելի քան 887,2 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թ.–ի հունվար–փետրվարին աճել է 14%–ով` գերազանցելով 887.2 մլն դոլարը
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականի հունվար-փետրվարին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է  14 տոկոսով և կազմել է ավելի քան 887,2 մլն դոլար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
 
Միաժամանակ պաշտոնական տվյալների համաձայն` հունվար–փետրվարին արտահանման ծավալը կազմել է 241,3  մլնդ դոլար` ավելանալով 30.4 տոկոսով, իսկ ներմուծումը` 645,9 մլն դոլար` նույնպես ավելանալով 8.9 տոկոսով։ Արդյունքում` արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 404,6 մլն դոլար։

Ըստ նախնական տվյալների` ՖՕԲ–ի գներով (ապրանքի առաքման պայման է, որի դեպքում վաճառողը վճարում է փոխադրման, ապահովագրման ծախսերը, ինչպես նաև մինչև ապրանքը օդանավ առաքման պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ»)  արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն ընթացիկ տարվա հունվար–փետրվար ամիսներին կազմել է 305.1 մլն դոլար։

Ըստ վիճակագրական տվյալների` հաշվետու ժամանակահատվածում արտահանման առավել նշանակալից հոդվածները ներկայացվել են հետևյալ ապրանքային խմբերում` «հանքարդյունաբերություն»` 72,6 մլն դոլար (2012թ.–ի հունվար–փետրվարի ամիսների համեմատ 39.9 տոկոսանոց աճ), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»` 55,3 մլն դոլար  (15.9%–անոց աճ), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»` 43,2 մլն դոլար (52,6%–անոց աճ), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»` շուրջ 27,5 մլն դոլար (15.3%–անոց աճ) և «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 15.9 մլն դոլար (45.6%–անոց աճ) և այլն։

Միաժամանակ պաշտոնական վիճակագրական  տվյալների համաձայն` 2013թ.–ի հունվար–փետրվար ամիսներին հետևյալ ապրանքային խմբերի արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել`«հանքարդյունաբերություն»` 177,5 մլն դոլար (2012թ.–ի հունվար–փետրվար ամիսների համեմատ` 8.4 տոկոսանոց աճ), «մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ»` շուրջ 65.7 մլն դոլար (6.8%–անոց անկում), սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»` 59.7 մլն դոլար (64.2%–անոց աճ), «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 46.3 մլն դոլար (24.2%–անոց անկում)։ ($1–ը 418,58 դրամ) -0-