Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում կազմել է շուրջ 3 մլն դոլար
27.08.2012,
17:57
Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում կազմել է շուրջ 3 մլն դոլար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում կազմել է շուրջ 3 մլն դոլար, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը։
«Եթե 2010թ.–ին ուղիղ ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 11 մլն դոլար, ապա 2011թ.–ին այդ թիվը կրճատվել է 9 մլն դոլարով։ 2012թ.–ի կես տարվա ընթացքում ապրանքաշրջանառության ցուցանիշը կազմել է շուրջ 3 մլն դոլար»,– ասաց նա։
Միաժամանակ դեսպանն ընդգծեց, որ ապրանքների մեծ մասը Հայաստան և Ղազախստան է առաքվում երրորդ երկրի միջոցով, և իրական ապրանքաշրջանառությունն ավելի մեծ է։
Ըստ հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Ղազախստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2011թ.–ի ընթացքում կրկնակի ավելացել է` 2010թ.–ի համեմատ, և գերազանցել 29,7 մլն դոլարը։
«Քսանամյա համագործակցության տարիներին մեծ ուշադրություն է հատկացվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Միաժամանակ կցանկանայի անկեղծ խոստովանել, որ դրանց զարգացման ներկա մակարդակը չի համապատասխանում քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակին։ Դրանք օբյեկտիվ պատճառներ ունեն, դրանցից կարևորը` անմիջապես մեր երկրների միջև տրանսպորտային միջանցքների բացակայությունն է»,– նշեց Բոզժիգիտովը։
Ամեն դեպքում, ըստ նրա, չնայած նշված դժվարություններին, երկրների միջև առևտրատնտեսական կապերը կայուն զարգանում են, այսօր Հայաստանում գրանցված է ղազախստանյան կապիտալով 23 ձեռնարկություն, իսկ Ղազախստանում գործում է հայկական կապիտալով 60 ձեռնարկություն` մշակող արդյունաբերության, շինարարության, առևտրի, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ոլորտում։
«Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության կառուցվածքին, ապա Հայաստանում մեծ մասամբ հացահատիկային մշակաբույսեր և դրանց մշակման արտադրանքներ, մետաղի արտադրանք են ներմուծվում։ Ղազախստանում հայկական արտահանման մեջ իր հերթին այնպիսի ապրանքներ են գերիշխում, ինչպիսին են քարամշակման հաստոցները (շուրջ 60 նման հաստոց է տարեկան մատակարարվում Ղազախստանի արևտմյան շրջաններ) և բնականաբար, հայտնի հայկական կոնյակը»,– տեղեկացրեց է նա։ –0–