Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը 2012թ.–ի նոյեմբերին ավելացել է 4.7%-ով՝ կազմելով 206.2 մլրդ դրամ

08.01.2013, 13:15
Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա նոյեմբերին կազմել է 206.2 մլրդ դրամ, ինչը 4.7 տոկոսով շատ է նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշից:
Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը 2012թ.–ի նոյեմբերին ավելացել է 4.7%-ով՝ կազմելով 206.2 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա նոյեմբերին կազմել է 206.2 մլրդ դրամ, ինչը 4.7 տոկոսով շատ է նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշից:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, նշված ծավալում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 61,7 տոկոս կամ 125,9 մլրդ դրամ: Միաժամանակ նոյեմբերին 2011 թվականի նոյեմբերի համեմատ մանրածախ առևտրի ծավալն ավելացել է 2.1 տոկոսով։

Միաժամանակ հանրապետության ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալից մեծածախ առևտրի շրջանառությանը բաժին է հասել 34.1 տոկոս կամ շուրջ 72.1 մլրդ դրամ:

Վիճակագրության տվյալների համաձայն, մանրածախ առևտրի ընդհանուր ծավալի զգալի մասը՝ 65,5 տոկոսը կամ 83.6 մլրդ դրամը, բաժին է ընկել խանութներում իրականացվող առևտրին: Սպառողական ապրանքների շուկաների միջոցով առևտրի ծավալը կազմել է շուրջ 10.2 մլրդ դրամ կամ 8,7 տոկոս ($1 –  403.58 դրամ): —0