Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ

29.06.2015, 21:46
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդի հետ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդի հետ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ գործունեությունը Հայաստանում` ընդգծելով, որ հիմնադրամի հետ երկար տարիների համագործակցության արդյունքում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, և տնտեսության մեջ արձանագրված հաջողությունները մեծապես պայմանավորված են նաև այդ փոխգործակցությամբ:

Ահմեդն ընդգծել է, որ հիմնադրամն այսուհետ էլ իր փորձով և գիտելիքներով Հայաստանի կողքին կլինի և կաջակցի առկա խնդիրների լուծման և մարտահրավերների դիմակայման գործում, քանի որ ԱՄՀ-ն տարիներ ի վեր եղել և մնում է Հայաստանի գործընկերը:

Նշելով, որ պայմանավորված ինչպես Եվրոպայի, այնպես էլ տարածաշրջանի անբարենպաստ զարգացումներով՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար բազմաթիվ դժվարություններ և նոր մարտահրավերներ կան, ԱՄՀ ներկայացուցիչը հետաքրքրվել է հատկապես միջնաժամկետ հատվածում երկրի զարգացման տեսլականի, ՀՀ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների ու զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ ՀՀ նախագահի տեսակետներով:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է գործարար միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ աշխատանքը:-0-