Հայաստանն առաջին եռամսյակում ստացել է 10մլն դոլարի ավելի քան 1 հազ․ տոննա մարդասիրական օգնություն

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի հունվար-մարտին Հայաստանը ստացել է 1,030.9 տոննա մարդասիրական օգնություն՝ 3,986.8 միլիոն դրամ (10,039.8 հազար դոլար) արժողությամբ։ Այս մասին հայտնել է Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ, անցյալ տարվա առաջին եռամսյակում հանրապետությունը մարդասիրական օգնության տեսքով ստացել է 13,498.0 միլիոն դրամի (33,339.1 հազար դոլար) 717.9 տոննա բեռ:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի կողմից ստացված մարդասիրական օգնության ծավալով առաջատար երեք երկրներն են Միացյալ Նահանգները (3,744.4 հազար դոլար, մասնաբաժինը՝ 37.3%, անկումը՝ 85.8% 2024 թվականի հունվար-մարտ ամիսների համեմատ), Չինաստանը (1,450.7 հազար դոլար, մասնաբաժինը՝ 14.4%, աճը՝ 2.7 անգամ) և Նիդեռլանդները (1,221.8 հազար դոլար, մասնաբաժինը՝ ընդհանուր ծավալի մեջ՝ 12.2%, աճը՝ 127.3 անգամ):
Որպես մարդասիրական օգնություն Հայաստանն ամենաշատը ստացել է ոչ թանկարժեք մետաղներ ու դրանցից պատրաստված արտադրանք (358.2 տոննա՝ 155.8 հազար դոլար արժողությամբ): Մարդասիրական օգնության ծավալներով երկրորդ տեղում են պլաստմասը և պլաստմասե արտադրանքը, կաուչուկը և ռետինե արտադրանքը (310,7 տոննա՝ 299,2 հազար դոլար արժողությամբ), երրորդ տեղում ցամաքային, օդային և ջրային տրանսպորտն է (133,2 տոննա՝ 1,358,8 հազար դոլար արժողությամբ):