Հայաստանն ու ԱՄՀ–ն քննարկում են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ծրագրի 5-րդ վերանայման արդյունքների ամփոփման շրջանակներում ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման մանրամասներին:
Կողմերը քննարկել են նաև «Տնտեսական և ֆինանսական քաղաքականության» հուշագրի նախագծին առնչվող մի շարք կարևոր հարցեր, և նախարար Հովհաննիսյանը գործընկերներին է ներկայացրել նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության նկատառումներն ու առաջարկները:
Կողմերն ընդգծել են պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային և կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում՝ արժևորելով երկկողմանի համագործակցության շարունակականությունը և ծրագրի հետագա արդյունավետ ընթացքի ապահովումը:
2024թ․–ի դեկտեմբերին ԱՄՀ–ն Հայաստանի համար բացել է հասանելիություն 24,1մլն դոլարի նկատմամբ SBA (Stand-By Arrangement)։ Արդյունքում ընդհանուր հասանելիությունը կազմել է մոտ 120,59մլն դոլար (90մլն SDR): Ինչպես նշել են հիմնադրամից, Հայաստանի իշխանությունները շարունակում են դիտարկել համաձայնագիրը որպես կանխարգելիչ միջոց։
В декабре 2024 года МВФ открыл для Армении доступ к $24,1 млн. в рамках соглашения SBA (Stand-By Arrangement). В результате общий доступ составит около $120,59 млн. (92 млн SDR). Как отметили в фонде, власти Армении продолжают рассматривать соглашение как меру предосторожности.
SBA համաձայնագրի մասին
2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է SBA-ի 36-ամսյա կանխարգելիչ ծրագիրը Հայաստանի համար, որն աջակցում է իշխանությունների ջանքերին՝ մակրոտնտեսական, ֆինանսական և ֆիսկալ կայունությունը պահպանելու և ներքին տնտեսական օրակարգն առաջ մղելու համար։
Stand-by Arrangements-ը նախատեսում է, որ երկիրը ստանում է երաշխիք, որ կկարողանա ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև համաձայնեցված գումարի սահմանաչափը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի՝ դրա պայմանների պահմանման դեպքում: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով հատկացված միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման չափը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկի գումարը վերադարձվում է հիմնադրամ։