Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Հայաստանն ու Իսպանիան նպատակ ունեն խորացնել տնտեսական գործընկերությունը և ընդլայնել ներդրումները

20.05.2025, 12:28
Քննարկվել են փոխգործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ինտենսիվ տեխնոլոգիաներ և այլն, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը
Հայաստանն ու Իսպանիան նպատակ ունեն խորացնել տնտեսական գործընկերությունը և ընդլայնել ներդրումները

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ–ում Իսպանիայի դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը քննարկել են հայկական տնտեսության դիվերսիֆիկացմանն ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր։

Քննարկվել են փոխգործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ինտենսիվ տեխնոլոգիաներ և այլն, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Իսպանիան Եվրոպայի մեր ամենաարժեքավոր գործընկերներից մեկն է, և մենք հանձնառու ենք անել լավագույնը՝ այս հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար՝ հիմնվելով մեզ միավորող վստահության և ընդհանուր շահերի վրա», - նշել է Պապոյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանն ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև քննարկվել են փոխգործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ինտենսիվ տեխնոլոգիաներ և այլն։

Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։