Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնումն ու էներգահամակարգերի միավորումը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. Նախօրեին Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման և գործարկման ուղղությամբ աշխատանքները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։
Ինչպես հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, համապատասխան հարցերը քննարկվել են Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։
Խուդաթյանի խոսքով՝ կողմերն ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցվածության նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։
Նա նաև հայտնել է, որ թուրքական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ։