Рейтинг@Mail.ru
USD
360.54
EUR
398.4
RUB
4.3927
GEL
138.94
2026 թ. նոյեմբերի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում 2026 թ.-ի հունվար-օգոստոսին աճել է պղնձի, մոլիբդենի և ցինկի խտանյութերի արտադրությունը

08.10.2026, 18:44
Ընդ որում, ֆերոմոլիբդենի արտադրությունը նվազել է
Հայաստանում 2026 թ.-ի հունվար-օգոստոսին աճել է պղնձի, մոլիբդենի և ցինկի խտանյութերի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում 2026 թ.-ի հունվար-օգոստոսին 2025 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ պղնձի խտանյութի արտադրության ծավալն աճել է 27,2%-ով՝ հասնելով 236 137,5 տոննայի։

Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ընդ որում, մոլիբդենի խտանյութի արտադրությունն ավելացել է 17,9%-ով՝ հասնելով 11 701 տոննայի, իսկ ցինկի խտանյութինը՝ 5,1%-ով՝ հասնելով 7 871 տոննայի։

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է նաև 1 078,3 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 45,5%-ով պակաս է 2025 թ.-ի հունվար-օգոստոսի ցուցանիշից։