Рейтинг@Mail.ru
USD
360.54
EUR
398.4
RUB
4.3927
GEL
138.94
2026 թ. նոյեմբերի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում 8 ամսում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8%-ով՝ հասնելով 7,03 մլրդ կՎտ/ժ-ի

08.10.2026, 20:29
Հայաստանում 2026 թ.-ի հունվար-օգոստոսին արտադրվել է 7 027 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա
Հայաստանում 8 ամսում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8%-ով՝ հասնելով 7,03 մլրդ կՎտ/ժ-ի

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում 2026 թ.-ի հունվար-օգոստոսին արտադրվել է 7 027 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 8%-ով ավելի է, քան 2025 թ.-ի հունվար-օգոստոսին։

Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

Արտադրված էլեկտրաէներգիայի ամենամեծ ծավալը բաժին է ընկել ջերմային էլեկտրակայաններին (ՋԷԿ)՝ 2 968,4 մլն կՎտ/ժ կամ ընդհանուր ծավալի 42,2%-ը։ ՋԷԿ-երի արտադրանքը 2025 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ ավելացել է 49,9%-ով։

Երկրորդ տեղում հիդրոէլեկտրակայաններն են (ՀԷԿ), որոնք արտադրել են 1 858,9 մլն կՎտ/ժ կամ ընդհանուր ծավալի 26,5%-ը, ինչը 9,4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Հաջորդիվ արևային էլեկտրակայաններն են՝ 1 259,6 մլն կՎտ/ժ արտադրության ծավալով կամ ընդհանուր ծավալի 17,9%-ով, ինչը 12,7%-ով ավելի է 2025 թ.-ի հունվար-օգոստոսի ցուցանիշից։

Հայկական ԱԷԿ-ն արտադրել է 939,5 մլն կՎտ/ժ կամ ընդհանուր ծավալի 13,4%-ը։ 2025 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 45,1%-ով։

Հողմային էլեկտրակայանները արտադրել են 0,6 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ ցուցանիշն ավելացնելով 19,8%-ով. դրանց մասնաբաժինը ընդհանուր կառուցվածքում կազմել է մոտ 0,01%։

Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ն 5 ամիս՝ 2026 թ.-ի ապրիլի 1-ից սեպտեմբերի 1-ը, անջատված է եղել էներգահամակարգից՝ կապիտալ պլանային-կանխարգելիչ նորոգման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալում ներառված է նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան՝ հոսքերի մասով։ Մասնավորապես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին մատակարարված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 479,8 մլն կՎտ/ժ, իսկ նրանց կողմից տեղում արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի ծավալը, հաշվարկային գնահատմամբ,՝ 278,8 մլն կՎտ/ժ։