Рейтинг@Mail.ru
USD
360.34
EUR
402.61
RUB
4.4001
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը 2026 թ.-ի հունվար-օգոստոսին աճել է 7,4%-ով՝ հասնելով 2,07 տրիլիոն դրամի

05.10.2026, 19:12
Ընդ որում, միայն օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 277,4 մլրդ դրամ, ինչը 4,3%-ով պակաս է 2025 թ.-ի օգոստոսի ցուցանիշից
Հայաստանում արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը 2026 թ.-ի հունվար-օգոստոսին աճել է 7,4%-ով՝ հասնելով 2,07 տրիլիոն դրամի

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2026 թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 2 070 479,4 միլիոն դրամ՝ 2025 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ ավելանալով 7,4%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ընդ որում, միայն օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 277,4 մլրդ դրամ, ինչը 4,3%-ով պակաս է 2025 թ.-ի օգոստոսի ցուցանիշից և 1,9%-ով բարձր 2026 թ.-ի հուլիսի մակարդակից։

8 ամսում արտադրված արտադրանքի ամենամեծ ծավալը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը՝ 1,3 տրիլիոն դրամ (տարեկան կտրվածքով աճը՝ 5%)։ Հաջորդում են հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը՝ 489,7 մլրդ դրամ (աճը՝ 24,3%), էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտը՝ 256,7 մլրդ դրամ (անկումը՝ 1,9%), ինչպես նաև ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարումը և վերամշակումը՝ 21,8 միլիարդ դրամ (աճը՝ 2,9%)։

2026 թվականի հունվար-օգոստոսին արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը՝ 62,9%: Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման մասնաբաժինը կազմել է 23,6%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտինը՝ 12,4%, իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման մասնաբաժինը՝ 1,1%