Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում ցորենի գները թանկացել են միջինը 50 դրամով

18.08.2012, 14:51
Հայաստանում ցորենի գները 2012 թվականին նախորդ տարվա համեմատ աճել են միջինը 50 դրամով, հայտնում է «Արմնյուզ»  հեռուստաալիքը։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ցորենի գները 2012 թվականին նախորդ տարվա համեմատ աճել են միջինը 50 դրամով, հայտնում է «Արմնյուզ»  հեռուստաալիքը։

Հաղորդագրության համաձայն, 2012 թվականին 1 կգ ցորենրի գինը կազմում է 160-170 դրամ` նախորդ տարվա 90-120 դրամի փոխարեն։

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կանխատեսումներով, 2012 թվականին ցորենի համախառն բերքը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները 17 հազ. տոննայով, սակայն դա չի ազդի գների նվազման վրա, քանի որ ողջ աշխարհում նկատվում է ցորենի արժեքի աճի միտում։

Ամեն տարի Հայաստանում օգտագործվում է 650-720 հազար տոննա հացահատիկ, որից միայն պարենային նպատակների համար` 4350-450 հազար տոննա։ Պակասը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալը վերջին հինգ տարիներին տարեկան կազմում էր 380-420 հազար տոննա։ -0-