Рейтинг@Mail.ru
USD
360.54
EUR
398.4
RUB
4.3927
GEL
138.94
2026 թ. նոյեմբերի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում մշակող արդյունաբերության արտադրանքը 2026 թ.-ի 8 ամիսներին աճել է 5%-ով՝ հասնելով 1,3 տրիլիոն դրամի

08.10.2026, 16:38
Հայաստանում մշակող արդյունաբերության ոլորտում արտադրանքի ծավալը 2026 թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 1 302 314,9 մլն դրամ
Հայաստանում մշակող արդյունաբերության արտադրանքը 2026 թ.-ի 8 ամիսներին աճել է 5%-ով՝ հասնելով 1,3 տրիլիոն դրամի

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում մշակող արդյունաբերության ոլորտում արտադրանքի ծավալը 2026 թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 1 302 314,9 մլն դրամ՝ 2025 թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ ավելանալով 5%-ով։

Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ընդ որում, օգոստոսին արտադրվել է 177,2 մլրդ դրամի արտադրանք, ինչը 6,8%-ով պակաս է, քան 2025 թ.-ի օգոստոսին, և 0,8%-ով ցածր է 2026 թ.-ի հուլիսի ցուցանիշից։

Ոլորտի ընդհանուր կառուցվածքում տեսակարար կշռով առաջատար հնգյակը.

Սննդամթերքի արտադրություն - մասնաբաժինը՝ 31,2%, աճը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ՝ 5,1%, արտադրանքի ծավալը՝ 406,3 մլրդ դրամ։

Հիմնային մետաղների արտադրություն - մասնաբաժինը՝ 14,3%, աճը՝ 10,9%, ծավալը՝ 186,8 մլրդ դրամ։

Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն - մասնաբաժինը՝ 13,8%, անկումը՝ 8,6%, ծավալը՝ 179,6 մլրդ դրամ։

Խմիչքների արտադրություն — մասնաբաժինը՝ 11,2%, աճը՝ 14,4%, ծավալը՝ 146 մլրդ դրամ։

Այլ ոչ մետաղական հանքային արտադրանքի արտադրություն - մասնաբաժինը՝ 8,1%, աճը՝ 3,5%, ծավալը՝ 105,5 մլրդ դրամ։

Այս հինգ խոշորագույն ոլորտներին բաժին է ընկնում մշակող արդյունաբերության ոլորտի համախառն արտադրանքի 78,6%-ը։

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2026 թ.-ի հունվար-օգոստոսին կազմել է 2 070 479,4 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 7,4%-ով։