Հայաստանում պարենային ապրանքների գները մարտին աճել են 0,4%-ով
29.03.2013,
17:07
Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի մարտին, փետրվարի համեմատ, աճել են 0,4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ ալկոհոլային խմիչքների, հացամթերքի, ձկնեղենի, կաթնամթերքի, մրգերի, ձվի և այլ մթերքների գների 0,5%-6,0 տոկոս աճով։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է հատկացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2013թ.-ի մարտին, փետրվարի համեմատ, աճել են 0,4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ոչ ալկոհոլային խմիչքների, հացամթերքի, ձկնեղենի, կաթնամթերքի, մրգերի, ձվի և այլ մթերքների գների 0,5%-6,0 տոկոս աճով։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է հատկացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում հանրապետությունում հացամթերքի խմբում փետրվարի համեմատ 0,6 տոկոսանոց աճ է գրանցվել, որը պայմանավորված է առաջին և բարձր կարգի ալյուրի գների 0,7% և 1,6% աճով։ Երկրի ութ ուսումնասիրվող քաղաքներում մարտին, փետրվարի համեմատ, հացամթերքի գները միջինը ավելացել են 0,2–1 տոկոսով։ Մայրաքաղաքում հացամթերքի գների աճը կազմել է 0,9 տոկոս։
Հանրապետությունում 2013թ.–ի մարտին, նախորդ ամսվա համեմատ, գրանցվել է ձկնեղենի խմբի գների 0,7 տոկոսանոց աճ, ինչը պայմանավորված է «Իշխան» տեսակի ձկան 2,5 տոկոսի չափով թանկացմամբ։
Միաժամանակ ձվի գների աճն ընթացիկ տարվա մարտին, փետրվարի համեմատ, կազմել է 6 տոկոս, իսկ կաթնամթերքին` 0,7 տոկոս։ Երկրի բոլոր ուսումնասիրվող քաղաքներում ձվի գների աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 2,2-9,7%, իսկ մայրաքաղաքում` 7,2 տոկոս։
Բուսական և կենդանական յուղի խմբում 2013թ.–ի մարտին, փետրվարի համեմատ, գների 1,1 տոկոսանոց աճ է գրանցվել, ինչը հիմնականում պայմանավորված է մարգարինի գների 0,8 տոկոսանոց աճով, կարագի` 0,9 տոկոս, ձեթի` 1,3 տոկոս, եգիպտացորենի յուղի` 1,5 տոկոս և ձիթապտղի` 2,7 տոկոս աճով։
Միաժամանակ մրգերը 4 տոկոսով թանկացել են 2013թ.–ի մարտին, ընթացիկ տարվա փետրվարի համեմատ, ինչը հիմնականում պայմանավորված է խնձորի գների 0,5 տոկոսանոց աճով, կիտրոնի` 1 տոկոս, նարնջի` 2,7 տոկոս, տանձի` 5 տոկոս, խաղողի` 5,5 տոկոս, մանդարինի` 20,5 տոկոս, արքայախնձորի` 22,6 տոկոս, նռան` 28,4 տոկոս։ Միաժամանակ չամիչի գների 6,9 տոկոսանոց անկում է գրանցվել, չրերի` 0,9 տոկոս և բանանի` 0,1 տոկոս։ Մայրաքաղաքում մրգերի գներն աճել են 5,6 տոկոսով։
Նշված ժամանակահատվածում գրանցվել է բանջարեղենի և կարտոֆիլի գների 2,7 տոկոսանոց անկում` փետրվարի համեմատ։
Սուրճի, թեյի և կակաոյի խմբում ընթացիկ տարվա մարտին, փետրվարի համեմատ, գները նույնպես նվազել են 0,9 տոկոսով, իսկ մսամթերքի գները փետրվարի համեմատ անփոփոխ են մնացել։ –0–