Рейтинг@Mail.ru
USD
382.54
EUR
441.83
RUB
4.7262
GEL
141.43
2025 թ. նոյեմբերի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում խոշոր հարկատուների կողմից վճարվող հարկերը նվազել են

31.10.2016, 15:45
Հայաստանի հազար խոշոր հարկատուներն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում պետբյուջե են վճարել ավելի քան 524.9 մլրդ դրամ, ինչը 1.85 տոկոսով պակաս է 2015 թվականի նույն ժամանակահատվածից, վկայում են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։
Հայաստանում խոշոր հարկատուների կողմից վճարվող հարկերը նվազել են

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հազար խոշոր հարկատուներն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում պետբյուջե են վճարել ավելի քան 524.9 մլրդ դրամ, ինչը 1.85 տոկոսով պակաս է 2015 թվականի նույն ժամանակահատվածից, վկայում են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։


ՊԵԿ–ի տվյալներով, խոշորագույն հարկատուների հնգյակում են` «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (պետբյուջե է վճարել 29,8 մլրդ դրամ, նվազումը` 3,8%–ով),  «Գրանդ Տոբակոն» (16,5 մլրդ դրամ, աճը` 63%), Որոտան Կասկադ ՀԷԿ

 (մոտ 15,5 մլրդ դրամ, նվազումը` 7,2%), «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը (14 մլրդ դրամ, աճը` 2,2%) և «Ալեքս Գրիգ» (մոտ 11,1 մլրդ դրամ, նվազումը` 6,7%)։

Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում պետբյուջեի հարկային մուտքերը կազմել են 786.4 մլրդ դրամ` ինն ամիսների համեմատ ավելանալով 0.1 տոկոսով։ Ընդ որում, Հայաստանի 1000 խոշոր հարկատուներին բաժին է ընկել ընդհանուր հարկային եկամուտների 66.7 տոկոսը։-0-