Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում պլաստիկ պարունակող Mars կոնֆետներ չկան. մատակարարումները վերահսկվում են

24.02.2016, 14:51
Հայկական շուկայում Mars  կոնֆետներում պլաստիկ չի հայտնաբերվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։
Հայաստանում պլաստիկ պարունակող Mars կոնֆետներ չկան. մատակարարումները վերահսկվում են

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական շուկայում Mars  կոնֆետներում պլաստիկ չի հայտնաբերվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։

Mars ամերիկյան կոնցեռնը Գերմանիայում վաճառքից հետ է կանչում «Մարս», «Սնիքերս» և «Միլքի ուեյ», ինչպես նաև Celebrations կոնֆետները դրանցից մեկում պլաստիկի մասնիկներ հայտնաբերելու պատճառով։ Առգրավման է ենթակա վերջին չորս շաբաթների ընթացքում Գերմանիա մատակարարած արտադրանքը։ Խոտան ապրանքի ժամկետայնությունը տատանվում է 2016 թվականի հունիսի 19–ից մինչև 2017 թվականի հունվարի 8–ը։

«Այդ կոնֆետները Հայաստան են մատակարարվում Ռուսաստանից, որն ընդգրկված չէ այն 55 երկրների ցուցակում, որտեղ տարածված էր տվյալ արտադրանքը։ Նախօրեին Ռոսպոտրեբնադզորը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ ՌԴ–ն և ԵՏՄ երկրները ռիսկի գոտում չեն»,– ավելացրեց Առաքելյանը։

Նա ընդգծեց, որ, չնայած սպառնալիքի բացակայությանը, Պետտեսչությունը կշարունակի վերահսկողություն իրականացնել սահմանում։

Ռոսպոտրեբնադզորի տվյալներով, Ռուսաստան են մատակարարվել «Մարս», «Սնիքերս» և «Միլքի ուեյ» կոնֆետներ 2016 թվականի հունիսի 19–ից մինչև 2017 թվականի հունվարի 8–ը պիտանելիության ժամկետով, որոնց մասին էլ խոսք է գնում։



Ինչպես հայտնել է ՏԱՍՍ–ը, հղում անելով Mars–ի հայտարարությանը, ընկերությունը հետ է կանչում նաև իր արտադրանքը Ֆրանսիայից։ Ավելի վաղ` փետրվարի 23–ին, կոնցեռնը դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Իտալիայում և Իսպանիայում։ -0-