Հայրենական ապրանք արտադրողների միության ղեկավարն առաջարկում է միկրոբիզնեսն ազատել հարկերից
22.02.2013,
19:11
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է այն փոքր ձեռնարկատիրությունները, որտեղ մինչև 5 մարդ է զբաղված, ազատել հարկերից։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն առաջարկում է այն փոքր ձեռնարկատիրությունները, որտեղ մինչև 5 մարդ է զբաղված, ազատել հարկերից։
Սաֆարյանը նաև առաջարկում է նվազեցնել տարեկան 58 մլն դրամ շրջանառություն ունեցող առևտրային ձեռնարկատիրությունների համար շրջանառության հարկի դրույքը` գործող 3,5 տոկոսից դարձնելով մինչև 3 տոկոս։
«Վերամշակվող արդյունաբերության զարգացման համար, հատկապես գյուղական տեղանքում անհրաժեշտ է ազատ տնտեսական գոտիներ ձևավորել։ Բացի, արտերկրում բիզնես ունեցող մեր հայրենակիցները կարող էին իրենց հարազատ գյուղերում ձեռնարկություններ բացել, օրինակ` տրիկոտաժի արտադրություն, և արտադրանքն իրացնել այն շուկաներում, որտեղ դրանք կայացել են»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց նա։
Այդ ամենը, ըստ Սաֆարյանի, թույլ կտա զարգացնել փոքր և միջին ձեռնարկատիրությունը և Հայաստանը դարձնել վերջնական արտադրանքի արտահանող։
«2012թ.–ին մենք 4 մլրդ 226 մլն դոլարի չափով ապրանք ենք ներմուծել, իսկ արտահանումը կազմել է 1,4 մլրդ դոլար։ Իհարկե, արտահանման ծավալներն ավելանում են, սակայն հիմնականում` հանքարդյունաբերության հաշվին։ Պետք է զարգացնել պատրաստի արտադրանքի արտահանման ուղղությունը»,– ամփոփեց նա։
Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.–ին, 2011թ.–ի համեմատ, ավելացել է 3,9 տոկոսով և կազմել ավելի քան 5694,9 մլն դոլար։ Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2838,7 մլն դոլար։
Ըստ վիճակագրական տվյալների, հաշվետու ժամանակահատվածում արտահանման առավել նշանակալի ցուցանիշները ներկայացվել են հետևյալ ապրանքային խմբերում` «հանքարդյունաբերություն»` 401,2 մլն դոլար (2011թ.–ի համեմատ 0,7 տոկոսանոց անկում), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստած իրեր»` 342,3 մլն դոլար (6,2%–անոց անկում), «սննդարդյունաբերության պատրաստի արտադրանք»`255,2 մլն դոլար (38,8%–անոց աճ), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստած իրեր»` շուրջ 173 մլն դոլար (11,9%–անոց անկում) և «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»` 54,9 մլն դոլար (82,6%–անոց աճ) և այլն։
Միաժամանակ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2012թ.–ի ընթացքում արտադրանքի ներմուծումը գերակշռել է հետևյալ առևտրային խմբերում` «հանքարդյունաբերություն»` 916,3 մլն դոլար (2011թ.–ի համեմատ 11,5 տոկոսանոց աճ), «մեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»` շուրջ 602,4 մլն դոլար (6,3 տոկոսանոց աճ), «սննդարդյունաբերության պատրաստի արտադրանք»` 356,9 մլն դոլար (2,6% աճ), «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցները»`351,4 մլն դոլար (5,1% անկում), «բուսական ծագումով արտադրանքներ»` 259,7 մլն դոլար (7,3% աճ) և այլն ($1–ը 407,08 դրամ է)։ –0—