Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՀՀ էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերը 2012թ.–ին կազմել են շուրջ 2,6 մլրդ դրամ

05.06.2013, 12:21
ՀՀ էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերը 2012թ.–ին կազմել են շուրջ 2,6 մլրդ դրամ` ապահովելով կատարման 79,2 տոկոսը, չորեքշաբթի խորհրդարանում 2012թ.–ի բյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերը 2012թ.–ին կազմել են շուրջ 2,6 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերը 2012թ.–ին կազմել են շուրջ 2,6 մլրդ դրամ` ապահովելով կատարման 79,2 տոկոսը, չորեքշաբթի խորհրդարանում 2012թ.–ի բյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը։ Մասնավորապես` 150 մլն դրամ է ուղղվել փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցմանը, ավելի քան 160 մլն դրամ` Գյումրիի տեխնոպարկի ծրագրի իրականացմանը։ Գլխավոր գանձապահը տեղեկացրեց նաև, որ Էկոնոմիկայի նախարարության պահպանման ծախսերը կազմել են շուրջ 607,5 մլն դրամ (կատարումը կազմել է 99,2%)։ Ըստ նրա` Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծախսերը կազմել են 67,4 մլն դրամ (կատարումը` 87,42%)։ Ջանջուղազյանը նշեց, որ գերատեսչության աշխատակազմի ծախսերը կրճատվել են միջոցների տնտեսման շնորհիվ։ Ճշտված ծրագրի համաձայն` 2012թ.–ի պետբյուջեի եկամուտները կազմել են 944, 914 մլրդ դրամ, իսկ փաստացի եկամուտները, հաշվի առնելով արտաբյուջետային միջոցները, 946,193 մլրդ դրամ (ճշտված ծրագրի 101,1%)։ Փաստացի ծախսերը, ներառյալ փաստացի արտաբյուջետային ծախսերի 23,696 մլրդ դրամը, 2012թ.–ին կազմել են 1,006 տրլն դրամ կամ պետբյուջեի ճշտված ծրագրի 93,4 տոկոսը։ Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2012թ.–ին կազմել է 59,9 մլրդ դրամ կամ պետբյուջեի ճշտված ծրագրի կողից նախատեսված ցուցանիշի 45,3 տոկոսը։ –0–