ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը վարչապետի հանձնարարությամբ ԶԼՄ-ներին սպառիչ տեղեկություն է տրամադրել օրախնդիր հարցերի վերաբերյալ
27.06.2013,
17:53
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, հինգշաբթի սպառիչ տեղեկատվություն է տրամադրել ԶԼՄ–ներին` «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի ծրագրերից մեկի և «Նաիրիտ» քիմիական գործարանի գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ, հինգշաբթի սպառիչ տեղեկատվություն է տրամադրել ԶԼՄ–ներին` «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի ծրագրերից մեկի և «Նաիրիտ» քիմիական գործարանի գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ։
Հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում Սարգսյանը հայտնեց, որ ոչ մի հարց և կառավարության հասցեին ուղղված ոչ մի հրապարակային քննադատություն անպատասխան չի մնա։ Մասնավորապես, ըստ նրա, կառավարությանը վերջին շրջանում հիմնականում քննադատում են երեք թեմաներով` «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի միջոցներից 14 մլն. դոլար դասախոսությունների համար ծախսելու համար, «Նաիրիտ» քիմիական գործարանի թեմայով, ինչպես նաև պետական գերատեսչությունների մասին Հայաստանի Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվությունների հետ կապված։
Հետագա քաղաքական խարդախություններից խուսափելով` Սարգսյանը հանձնարարեց կառավարության մամուլի ծառայությանը ևս մեկ անգամ այդ ծախսերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրել բոլոր ԶԼՄ–ներին։
Մամուլի ծառայության կողմից տրամադրված հինգ էջանոց փաստաթուղթը տեղեկատվություն է պարունակում, մասնավորապես այն մասին, որ այդ ծախսերի պայմանագրերը կնքվել են դեռ 2007թ.–ին, մրցույթ է հայտարարվել, հաղթողներ են ընտրվել, դրամաշնորհներ տրամադրվել, ինչպես նաև ամերիկյան կողմն աուդիտ է անցկացրել և գոհ մնացել արդյունքներից։
Ի պատասխան «Նաիրիտ» քիմիական գործարանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին կառավարության ղեկավարի հանձնարարություններին` մամուլի ծառայությունը 84 էջանոց փաստաթուղթ է տարածել, որտեղ ներկայացված է գործարանի գործունեությանը վերաբերող ակտերի ամբողջական թվարկը, որը թույլ է տալիս հիմնավորապես ուսումնասիրել գործարանի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։ Միաժամանակ մամուլի ծառայությունից նշեցին, որ ցուցակում ներկայացված տվյալները գաղտնի տեղեկատվություն չեն և նախկինում բաց հասանելիությամբ տեղադրված են եղել համապատասխան գերատեսչությունների կայքերում։
Նիստի ընթացքում վարչապետը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին ժամանակացույց կազմել, ըստ որի բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարները պետք է ԶԼՄ–ներին իրենց տեսակետը ներկայացնեն այդ հաշվետվությունների վերաբերյալ։ –0–