ՀՀ կառավարությունը դյուրացրել է տաքսիների արտոնագրման ընթացակարգը, մասնավոր հատվածը տարեկան կտնտեսի 1,5 մլրդ դրամ
28.03.2013,
15:39
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց տաքսու ոլորտում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման վերաբերյալ իրավական ակտերի և լուծումների օրինագծերի փաթեթը։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց տաքսու ոլորտում արտոնագրերի տրամադրման ընթացակարգերի դյուրացման վերաբերյալ իրավական ակտերի և լուծումների օրինագծերի փաթեթը։
Ինչպես կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավար Արմեն Եղիազարյանը, ուղղումների շնորհիվ մասնավոր հատվածը տարեկան 1,5 մլրդ դրամ կտնտեսի` առանց լուրջ վնասներ հասցնելու պետությանը։
Եղիազարյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների հիմնական կետերը։
Այսպես, ըստ նրա, հաստատվել է Երևանից դուրս արտոնագրման հատկացման կարգը, այն կիրականացվի մարզպետարանում մեկ պատուհանի սկզբունքով։ Տաքսու վարորդներն այլևս ստիպված չեն լինի արտոնագիր ստանալու համար Երևան հասնել։
Նաև կմիացվեն տաքսու վարորդների համար նախատեսված պետտուրքերը և ֆիքսված վճարը, կսահմանվի միասնական վճար` Երևանում ամսական 12 հազար դրամի և հանրապետության առանձին մարզերում 4 հազար դրամի չափով։ Մեկ եռամսյակում միասնական վճարը կկազմի 34 հազար դրամ, իսկ տարեկան` 120 հազար դրամ։
«Տաքսու վարորդներն այլևս հաշվետվություններ չեն ներկայացնի` ամսական տնտեսելով նվազագույնը 3 հազար դրամ, որոնք նրանք վճարում էին միջնորդներին։ Նշեմ, որ տաքսու վարորդների բողոքի ակցիաները կազմակերպվել էին համապատասխան ծառայություններ մատուցող անձանց կողմից, քանի որ նրանք որոշակի եկամուտներ էին կորցնում»,– ավելացրեց նա։
Փաթեթի համաձայն, մեկ ավտոմեքենայի համար նախատեսված պետական տուրքը կսահմանվի 25 հազար դրամի չափով, որը կտարածվի նաև տաքսիների վրա։ Ճշտվել են վարորդների նկատմամբ պահանջները` արտաքին տեսքի և ուղևորների հետ շփման առումով։
«Ոստիկանության առաջարկով վերացվել են դեղին համարանիշները, ինչը թույլ կտա 17 հազար դրամ տնտեսել, դրա փոխարեն անվճար ինքնասոսնձվող կտրոններ կհատկացվեն»,– ասաց Եղիազարյանը։
Նաև վերացվել են ավտոմեքենան կայանելու համար տեղի առկայության և օրական բուժզննում ու տեխզննում անցնելու մասին վարորդների նկատմամբ պահանջները, ինչը թույլ կտա վարորդներին ամսական ևս 10–15 հազար դրամ տնտեսել։ «Աշխարհում ոչ մի տեղ նման պահանջներ չկան, և մեզ մոտ նույնպես տեխնիկապես անհնար է դրանց իրականացումը»,– ավելացրեց նա։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր հերթին ընդգծեց, որ տվյալ օրենսդրական փոփոխություններն էապես կօգնեն տաքսի ծառայությունների ոլորտում մենաշնորհացման դեմ պայքարին։
«Որոշ մարդիկ մենաշնորհել են ոլորտը և տաքսու վարորդներից մեծ գումարներ են վերցրել։ Փոփոխությունների հետ կապված բոլոր դժգոհությունները, որոնք եղան վերջին շրջանում, հենց նրանց կողմից են կազմակերպվել, նրանք ցանկանում էին պահպանել մենաշնորհի կարգավիճակը և վարորդներից գումարներ կորզել»,– ասաց նախարարը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ցավոք, «այդ մարդիկ միշտ հանդես են եկել տաքսու վարորդների անունից, սակայն ստացվում է, որ իրենց շահերն էին պաշտպանում, որոնք չէին համընկնում տաքսու վարորդների շահերի հետ»։
«Նրանք իրենց իրավունք էին վերապահում տաքսու վարորդների անունից նամակ գրել կառավարությանը, այն դեպքում, երբ նրանց շահերը չէին համընկնում, հենց նրանք էին կողոպտում տաքսու վարորդներին»,– ասաց նա։
Ըստ Հայաստանի սպառողների ասոցիացիայի տվյալների` Հայաստանում գործում է 15 000 տաքսի, որոնց մեծ մասն աշխատում է Երևանում, դրանց 30 տոկոսն անօրինական են։ Ըստ պաշտոնական տվյալների` այսօր Հայաստանում օրինական գոյություն ունի մոտ 9 հազար տաքսի, որոնցից ավելի քան 7 հազարը պատկանում է 500 գործող տաքսի ծառայությունների։ –0–