ՀՀ-ն առաջին անգամ մասնակցել է Մադրիդում անցկացված թարմ մրգերի և բանջարեղենի միջազգային ցուցահանդեսին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանն առաջին անգամ միասնական ազգային տաղավարով մասնակցել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված «Fruit Attraction» թարմ մրգերի և բանջարեղենի միջազգային ցուցահանդեսին, հատնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Հոկտեմբերի 6-8-ը կայացած ցուցահանդեսում ներկայացվել է հայկական 5 ընկերությունների արտադրանքը։
Ցուցահանդեսին Հայաստանից որպես այցելու մասնակցել են նաև մի շարք այլ ընկերություններ՝ գործարար կապեր հաստատելու և միջազգային շուկայի հնարավորություններին ծանոթանալու նպատակով։

Ցուցահանդեսի ընթացքում ընկերությունները ձեռք են բերել նոր գործընկերներ, ստորագրվել են համագործակցության պայմանագրեր։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը աջակցել է հայկական ընկերությունների մասնակցությանը՝ հնարավորություն ընձեռելով նրանց ներկայանալ միջազգային շուկայում, գտնել նոր գործընկերներ և ձևավորել համագործակցության նոր ուղղություններ։