Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+33

ՀՀ-ն ուսումնասիրում է նոր ԱԷԿ-ի հզորությունը և ֆինանսավորումը. ՏԿԵ նախարար

09.06.2025, 15:31
ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մոդելը կորոշվի ընթացիկ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
ՀՀ-ն ուսումնասիրում է նոր ԱԷԿ-ի հզորությունը և ֆինանսավորումը. ՏԿԵ նախարար
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/: ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մոդելը կորոշվի ընթացիկ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, երկուշաբթի ԱԺ-ում 2024 թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարի խոսքով, հաշվի կառնվեն ինչպես հայկական էներգետիկ համակարգի բնութագրերը, այնպես էլ նոր ԱԷԿ-ի նախագծի հզորության և ֆինանսավորման կառուցվածքի հարցերը։

 «Նոր ատոմային ն էներգաբլոկ կառուցելու նպատակով շարունակվում է աշխարհում օգտագործվող տեխնոլոգիաների, այդ թվում՝ մոդուլային ատոմակայանների ուսումնասիրությունը։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը անցյալ տարի ստեղծել է փակ բաժնետիրական ընկերություն, որը գտնվում է կադրերի ներգրավման փուլում», - ասաց Խուդաթյանը։

Հայկական ատոմակայանի մասին

Հարավային Կովկասիում գործող միակ ատոմակայանը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ, Երևանից մոտավորապես 30 կմ արևմուտք: Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրանքի մինչև 40%-ը: Դրա ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թ.-ը, աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով երկարաձգելու ուղղությամբ: